Դեպի վեր
Նորություններ

16.09.2019

Կապիտալ ծախսերով գնումների հաջորդ տարվա հայտերը պետք է ներկայացվեն մինչև սեպտեմբերի 30-ը. աշխատանքային խորհրդակցություն


 Աշխատանքային այսօրվա խորհրդակցությանն՝ ի թիվս այլ հանձարարականների, Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արայիկ Սահակյանը փոխանցեց, որ հարկ է ժամանակին ներկայացնել 2020 թվականին Կոմիտեի իրականացնելիք գնումների տեխնիկական բնութագրերը։

 

 

     Գնումների կազմակերպման բաժնի պետ Հրաչյա Մանուկյանն ավելացրեց, որ ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականի, 2020 թվականի հունվարի 1-ին պետք է կնքված լինեն կապիտալ ծախսերի ֆինանսավորման համար նույն տարվա պետբյուջեով նախատեսված գնումների բոլոր պայմանագրերը։ Պատասխանատու ստորաբաժանումներին հանձնարարվեց մինչև սեպտեմբերի 30-ը գնումների կազմակերպման բաժին ներկայացնել գնման հայտերը՝ կից տեխնիկական բնութագրերով (հայերեն և ռուսերեն)։ Ի դեպ, թափուր աշխատատեղի մրցույթն օրերս ավարտվել է, և ռուսերեն տարբերակների հարցում կարող է օգնել թարգմանությունների համար պատասխանատու աշխատակիցը։ 

 

 

 Գլխավոր քարտուղար Գոհար Գրիգորյանի հանձնարարությամբ, Կոմիտեի ստորաբաժանումների համառոտ նկարագրերն այս շաբաթվա ընթացքում պետք է թարմացվեն պաշտոնական նոր կայքէջի համար։ Բացի այդ, առաջարկներ պետք է ներկայացվեն Կոմիտեի ղեկավարի 2014 թվականի հրամանի փոփոխության վերաբերյալ, թե կոնկրետ ո'ր ստորաբաժանումը կայքէջի ո'ր բաժնի համար է պատասխանատու։

 Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը և գեոդեզիայի ու քարտեզագրության վարչության պետ Արտակ Փիլոյանը մեկնել են Դուշանբե՝ մասնակցելու «երկրատարածական և կադաստրային ոլորտների» ԱՊՀ միջպետական խորհրդի նիստին։