Դեպի վեր
Նորություններ

18.09.2019

Ճիշտ եք համարում անվան ռուսերեն տառադարձումը х-ո՞վ, թե՞ г-ով. Լոռու մարզ


 Կադաստրի մասնագետներն աշխարհագրական մի շարք անվանումների ռուսերեն տառադարձության նոր առաջարկներ են ներկայացրել Կադաստրի կոմիտե։  Իսկ Կադաստրի կոմիտեն կարծիքների համար դիմել է արտաքին գործերի, արդարադատության և կրթության նախարարություններին։ Հաստատման դեպքում օրենսդրական փոփոխությունների նախագիծ կմշակվի։ Կադաստրի կոմիտեի լրատվականը մինչ այդ փոքրիկ հարցում է կազմակերպել, թե հանրությու՞նն ինչ կարծիք ունի՝ մասնագետների առաջարկները ներկայացնելով մարզ առ մարզ։

 Օրինակ, գործող օրենքով, Լոռու մարզի Շամլուղ, Կարմիր Աղեկ, Կողես, Մղարթ, Յաղդան և Նեղոց համայնքների անունները ռուսերեն տառադարձվում են՝ Шамлух, Кармир Ахек, Кохес, Мхарт, Яхдан և Нехоц, մեր մասնագետներն առաջարկում են տառադարձել՝ Шамлуг, Кармир Агек, Когес, Мгарт, Ягдан և Негоц։

 Աշխարհագրական անունների տառադարձումը կարևոր է հատկապես օտարալեզու քարտեզներ կազմելիս։