Դեպի վեր
Նորություններ

20.09.2019

Քաղպաշտպանության սեմինարում որոշվեց նման հանդիպումները դարձնել պարբերական և վերանայել ՔՊ պլանը


 Կադաստրի կոմիտեի քաղաքացիական պաշտպանության շտաբում և կազմավորումներում ներառված աշխատակիցներն այսօր մասնակցեցին «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորում» թեմայով սեմինարին։ Այն կազմակերպվել էր արտակարգ իրավիճակների նախարարության հետ համագործակցությամբ:

 

 
 Գլխավոր քարտուղար Գոհար Գրիգորյանը Կոմիտեի ղեկավարի և իր անունից համագործակցության համար շնորհակալություն հայտնեց ԱԻՆ-ին և հորդորեց Կոմիտեի ՔՊ շտաբի և կազմավորումների ղեկավարներին քաղպաշտպանության համապետական միջոցառումներին վերաբերվել ավելի լուրջ և պատասխանատվությամբ՝ հաշվի առնելով Հայաստանի աշխարհաքաղաքական վիճակը և աշխարհագրական դիրքը:


 Սեմինարը վարեց ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության հարցերով կառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության համակարգման բաժնի պետ գնդապետ Արման Խաչիկյանը: Մասնակիցները ծանոթացան քաղպաշտպանության ոլորտներին առնչվող հիմնական միջոցառումներին և դրանց ընթացքում իրենց կատարելիք գործողություններին:


 ԱԻՆ ներկայացուցչի հետ որոշվեց նման հանդիպումները դարձնել պարբերական, վերանայել ՔՊ պլանը և աշխատակիցների խնդրանքով դրանում ավելացնել գործնական պարապմունքները և վերապատրաստման դասընթացները։