Դեպի վեր
Նորություններ

08.10.2019

«Մարտահրավերներ, փոփոխություններ և հնարավորություններ». Մանչեստրում աշխատանքն է սկսել ԵվրոԳեոգրաֆիքսի համաժողովը


 Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն ու գեոդեզիայի և քարտեզագրության վարչության պետ Արտակ Փիլոյանը Մանչեստրի պատմական «Միդլանդ» հյուրանոցում մասնակցում են ԵվրոԳեոգրաֆիքսի գլխավոր համաժողովին։ Կազմակերպության անդամ երկրների լիազոր մարմինների ղեկավարների տարեկան հանդիպմանը հրավիրված են Եվրոպայի 46 երկրների լիազոր մարմինների ներկայացուցիչներ։ Այս տարի համաժողովի հիմնական կազմակերպիչն է Անգլիայի ազգային քարտեզագրական գործակալությունը (Ordnance Survey)՝ Նորին Գերազանցության կադաստրի գործակալության (Her Majesty's Land Registry) և Շոտլանդիայի կադաստրի գործակալության (Registers of Scotland) հետ համատեղ:

 


 Համաժողովի այս տարվա կարգախոսն է՝ «Մարտահրավերներ, փոփոխություններ և հնարավորություններ», իսկ քննարկվող հիմնական թեմաները՝ ազգային արձագանք, միջազգային հեռանկարներ, ԵվրոԳեոգրաֆիքսը՝ 2020-ից այն կողմ։ Սա կարևոր հարթակ է ոլորտի նորարարություններին, նոր լուծումներին ծանոթանալու, օտարերկրյա գործընկերների հետ աշխատանքային նոր կապեր հաստատելու և փորձի փոխանակման համար: Այս համաժողովի օրակարգային հարցերից է կազմակերպության նախագահի և կառավարման խորհրդի 3 նոր անդամների ընտրությունը: