Դեպի վեր
Նորություններ

10.10.2019

IntelinAir-ի հետ համագործակցության հնարավորությունները քննարկվեցին կլոր սեղանի շուրջ


 Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT ) 2019 թ. համաժողովի շրջանակում Հայաստան ժամանած՝ IntelinAir ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Ալ Եսայանն ընկերության աշխատակիցներ Արմեն Խաչիկյանի և Արթուր Դոլմաջյանի հետ Կադաստրի կոմիտեում էր՝ քննարկելու իրականացվող բարեփոխումները և գերատեսչության հետ համագործակցության հնարավորությունը։

 

 

 Տեղակալ Լևոն Մելիքյանի և գեոդեզիայի, քարտեզագրության վարչության պետ Արտակ Փիլոյանի հետ Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը ներկայացրեց կադաստրային, ինչպես նաև Հայաստանում ծառայություններ մատուցող ընկերությունների տվյալների բազայի ամբողջովին թվայնացման և միասնականացման համար նախատեսված քայլերը։

 IntelinAir-ը հիմնադրվել է 2015 թ., կենտրոնակայանը ԱՄՆ-ում է, գործունեության թիրախը գյուղատնտեսությանն աջակից բարձր տեխնոլոգիական լուծումների մշակումն է։