Դեպի վեր
Նորություններ

14.10.2019

Խորհրդակցության թիրախային հարցերը գնումների ոլորտից էին


 Ինչպես նախորդ, այնպես էլ հոկտեմբերի 14-ի խորհրդակցությանը քննարկված հարցերի մեծ մասը վերաբերում էր Կադաստրի կոմիտեում գնումների գործընթացին. սկսած՝ կենտրոնական ապարատում և Կոմիտաս 35 մասնաշենքում էլեկտրոնային նոր անցագրերի ձեռբերման, Երևանում ու մարզերում մաքրությունն  իրականացնող աշխատողներին չկրճատելու  հարցերից մինչև 2020 թվականի գնումների նախնական հայտերը։ 

 

 

 Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը հանձնարարեց, որ գնման հանձնաժողովներում լինեն նվազագույնը 4-ական աշխատակիցներ, իսկ խոշոր գնումների դեպքում դրանցում անպայման ընդգրկվի կա'մ իր աշխատակազմից որևէ մեկը, կա'մ գլխավոր քարտուղարի տեղակալը.

 «Որպես խոշոր պայմանականորեն կարելի է համարել, ասենք, 50 միլիոն դրամից ավելի գնումը»։

 


 Խորհրդակցությանը նաև տեղեկացվեց, որ Կադաստրի կոմիտեի պատմության մեջ առաջին անգամ հոկտեմբերի 14-ին կփոխանցվեն խրախուսումներն ըստ KPI՝ աշխատանքի փաստացի արդյունքի քանակային ցուցիչի։ Նոր կարգը գործում է Կադաստրի համակարգի հիմնական մասում՝ բոլոր գրասենյակներում, միասնական և մարզային ստորաբաժանումներում, Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի 2 բաժիններում։