Դեպի վեր
Նորություններ

28.10.2019

ESRI-ն ներկայացրեց տվյալների մուտքագրման միասնական ծրագիրը. միջազգային հավաքին մասնակցում էր նաև Կադաստրի կոմիտեի փորձագետը


 «Տվյալների էկոհամակարգ հանուն կայուն զարգացման» միջազգային աշխատաժողովին մասնակցեց նաև Կադաստրի կոմիտեի գեոդեզիայի և քարտեզագրության վարչության փորձագետ Հայկ Երիցյանը։ Չինաստանի Դեչինգ քաղաքում աշխատաժողովը կազմակերպել էին ՄԱԿ-ը և Չինաստանի բնական պաշարների նախարարությունը։

 

 

 Ավելի քան 15 երկրների մոտ 100 մասնակիցները ներկայացրին իրենց ձեռքբերումներն ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքների ներդրման, ինչպես նաև կայուն զարգացման նպատակների ցուցանիշների արձանագրման հարցերում: Միաժամանակ, քննարկվեցին նաև այն մեթոդական խնդիրները, որոնք ի հայտ են եկել առանձին երկրներում կայուն զարգացման նպատակների իրագործման վերահսկելիությունը դյուրացնելու և հաշվարկելու համար:

 

 «ESRI» ընկերությունն անդրադարձավ «SDG Data Portal» ծրագրին, որի միջոցով յուրաքանչյուր երկիր պետք է իրականացնի իր հավաքագրած տվյալների մուտքագրումը՝ 2030 թվականի կայուն զարգացման նպատակների իրագործելիությունը գնահատելու համար: Աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշվեց, որ չնայած այդ գործիքը ստեղծվել է ազգային վիճակագրական ծառայությունների համար, այնուամենայնիվ, այն պետք է օգտագործեն նաև ազգային քարտեզագրական վարույթ իրականացնող մարմինները, քանի որ կայուն զարգացման նպատակներից շատերը տարածական բնույթ ունեն: