Դեպի վեր
Նորություններ

28.10.2019

Կադաստրում ներքին վերահսկողության վարչության պետ է նշանակվել Խաչատուր Բաղդոյանը


 Կադաստրի կոմիտեի ներքին վերահսկողության վարչության պետ է նշանակվել Խաչատուր Բաղդոյանը՝ ազատվելով Կոմիտեի ղեկավարի օգնականի պաշտոնից:

 

 

 36-ամյա Բաղդոյանը ծնվել է Երևանում: Դպրոցն ավարտելուց հետո 2001-ին ընդունվել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ակադեմիա, որն ավարտելուց անմիջապես հետո՝ 2006 թվականին, աշխատանքի է անցել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում: 2019-ի մարտ ամսին զորացրվել է և նույն ամսում նշանակվել Կադաստրի կոմիտեի ղեկավարի օգնական:

 Ամուսնացած է, ունի երկու որդի: