Դեպի վեր
Նորություններ

29.10.2019

Կադաստրում պատրաստվում է մասնագիտական անգլերենին շատ լավ տիրապետող աշխատակիցների թիմը


    Կադաստրի կոմիտեն իր աշխատակիցների համար 2019 թ. հոկտեմբեր ամսվանից մինչև դեկտեմբերը ներառյալ անգլերենի անվճար ուսուցում է կազմակերպել, որն իրականացվում է Armenian Volunteer Corps կազմակերպության («Հայաստանյան կամավորների միություն») հետ համագործակցությամբ։

 

 

    Դասընթացն այս փուլում վարում է Շողիգ Շերոն Գիրագոսյանը, որը սկզբունքորեն բացարաձակապես հայերեն չի շփվում իր «աշակերտների» հետ։ Երկժամյա դասերը կազմակերպվում են աշխատանքից հետո, անցնում են «ուրախ, հավեսով, կատակախառն ու անկաշականդ»։

 

 

    Ցանկացողներից, որոնք պարտադիր անգլերենի նվազագույն իմացություն պետք է ունենային, ստեղծվել է 20 և 15 աշխատակիցների երկու խումբ. երկրորդ խմբում ստորաբաժանումների պետերն են։ Կոմիտեի վերջնական նպատակը մասնագիտական անգլերենին շատ լավ տիրապետող աշխատակիցների թիմ ունենալն է։