Դեպի վեր
Հայտարարություններ

01.11.2019

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն


Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության բնագավառում հերթական որակավորումն անցկացվելու է 2019 թվականի դեկտեմբերի 2-ին ժամը 1100 -ին:

Մասնագիտական որակավորում ստանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն կամ քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության բնագավառներից որևէ մեկում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:

Դիմումը և դիմումին կից ներկայացման ենթակա փաստաթղթերը կարող են ներբեռնվել կոմիտեի պաշտոնական կայքից` էլեկտրոնային համակարգի միջոցով: Դիմումի ձևը տեղադրված է ստորև:  Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝

  • բարձրագույն կրթության վկայականի (դիպլոմի) կամ աշխատանքային գրքույկի կամ քաղաքացիաիրավական պայմանագրի պատճենները,
  •  անձնագրի պատճենը,
  • մեկ լուսանկար՝ 3 x 4 սմ չափսի,
  • պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը (3.000 ՀՀ դրամ, Հ/Հ 900005163283):

     Դիմումը և դիմումին կից փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ընդհանուր բաժնում առձեռն կամ փոստով (ք. Երևան, Արշակունյաց 7) կամ էլեկտրոնային եղանակով (info@cadastre.am)` 2019  թվականի նոյեմբերի 1-ից մինչև նոյեմբերի  18-ը:  

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2019 թվականի նոյեմբերի 18-ը  ներառյալ:

     Որակավորումն անցկացվելու է Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ում (Հասցե՝ ք. Երևան, Կոմիտաս 35/2, 12-րդ հարկ):

      Որակավորման հարցաշարերը տեղադրված են Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքէջում՝ հետևյալ հասցեով. https://www.cadastre.am/storage/files/pages/pg_9289261772_Harcashar-Qartez.pdf  


619.89 ԿԲ Դիմումի ձև