Դեպի վեր
Նորություններ

04.11.2019

Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Լևոն Մելիքյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել


 Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Լևոն Մելիքյանը նոյեմբերի 4-ին պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետին։ Ի դեպ, Կոմիտեի ղեկավարի պարտականությունները նոյեմբերի 1-ից վերապահված են Լևոն Մելիքյանին։ Նա ղեկավարի տեղակալ է նշանակվել 2018 թ. սեպտեմբերին՝ Սարհատ Պետրոսյանի ղեկավարման օրոք։

 

 

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին ստորագրել է կառավարության՝ նույն օրն ընդունած որոշումը, որով Սարհատ Պետրոսյանն ազատվում է Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից։ Սարհատ Պետրոսյանն իր հրաժարականի դիմումը ներկայացրել էր շաբաթներ առաջ։