Դեպի վեր
Նորություններ

15.11.2019

Արայիկ Սահակյանի՝ աշխատանքից ազատման դիմումը բավարարվեց


 

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 15-ի որոշմամբ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արայիկ Սահակյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: 

Սահակյանը Կոմիտեի ղեկավարի տեղակալ էր նշանակվել վարչապետի՝ այս տարվա փետրվարի 26-ի որոշմամբ, իսկ ազատման դիմումը ներկայացրել էր օրեր առաջ՝ նոյեմբերի 11-ին:

Սարհատ Պետրոսյանի հրավերով Կադաստրի թիմին միացած` մասնագիտությամբ տնտեսագետ, աուդիտոր Սահակյանն այս կարճ ժամանակահատվածում հաջողությամբ ավարտին հասցրեց անշարժ գույքի հարկման նպատակով կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին օրենքի մշակման, ինչպես նաև «Գնահատման գործունեության մասին» օրենքի լրամշակման աշխատանքները: