Դեպի վեր
Նորություններ

18.11.2019

Հիմնավորված հետաձգումներ հնգամյա ծրագրում, կառավարություն ուղարկված կանոնադրության ընթացքը, ջեռուցման մեկնարկն ու շինարարության ավարտը. աշխատանքային խորհրդակցություն


Հիմնավորված հետաձգումներ հնգամյա ծրագրում, կառավարություն ուղարկված կանոնադրության ընթացքը, ջեռուցման մեկնարկն ու շինարարության ավարտը. աշխատանքային խորհրդակցություն

#ՆորԿադաստր

Աշխատանքային այսօրվա խորհրդակցությանն՝ ի թիվս այլ հանձարարականների, Կադաստրի կոմիտեի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Կարախանյանը իրավասու ստորաբաժանումների ղեկավարներին փոխանցեց, որ հարկավոր է զեկուցագրերով և նոր ժամկետների հիմնավորումներով ներկայացնել Կոմիտեի հնգամյա ծրագրով նախատեսված այն միջոցառումները, որոնց իրականացման համար հավելյալ ժամկետ է անհրաժեշտ:

 Պահպանելով ամեն շաբաթ ստորաբաժանումների ղեկավարների հետ հանդիպումների ֆորմատը՝ վերջիններիս, այդ թվում՝ գլխավոր քարտուղար Գոհար Գրիգորյանին և տեղակալ Գագիկ Եգանյանին առաջարկվեց հարցեր լինելու դեպքում անպայման հանդես գալ նախաձեռնությամբ և չսպասել հերթական հանդիպմանը:

Պատասխանատուներին հանձնարարվեց պարզել՝ ի՞նչ փուլում է Կոմիտեի՝ կառավարություն ուղարկված կանոնադրությունը, որի արդյունքում Կոմիտեում վերակազմավորումներ, փոփոխություններ են սպասվում:   

Համակարգիչների հերթական խմբաքանակի ձեռքբերմանը զուգահեռ, Տեղեկատվական կենտրոնի ղեկավար Կարեն Գրիգորյանին հանձնարարվեց, ըստ առաջնահերթության և ռացիոնալ բաշխման, հստակ տեղեկատվություն հավաքագրել համակարգիչների վիճակի մասին, միշտ պատրաստ ունենալ առնվազն 10՝ անհրաժեշտ ծրագրերով հագեցած համակարգիչներ:

Այս շաբաթ գլխավոր քարտուղարի տեղակալ Գագիկ Եգանյանը կներկայացնի նաև շինարարական աշխատանքների բոլոր մանրամասները ներառող՝ ավարտվող, ընթացիկ և պլանավորած աշխատանքների մասին ամփոփ փաստաթուղթ, որպեսզի ավելի պատկերավոր դառնան դրանք ավարտին հասցնելու ժամկետները:

Ի դեպ, այսօրվանից ջեռուցվում են Կոմիտեի բոլոր առանձնացված ստորաբաժանումները, իսկ այս շաբաթվա ընթացքում, պատասխանատուների հավաստմամբ, կգործարկվի նաև Կոմիտեի շենքի ջեռուցումը: