Դեպի վեր
Նորություններ

26.11.2019

Հանձնվեցին հավաստագրեր


2018թ․-ի նոյեմբերից Կադաստրի կոմիտեում կազմակերպվում են ՀՀ տարածքում անշարժ գույքի ռեգիստրների մասնագիտական ուսուցման դասընթացներ։ Այսօր ամփոփվեցին հերթական՝ չորրորդ, դասընթացի արդյունքները։  Այս  անգամ դասընթացին մասնակցելու հայտ էր ներկայացրել 21 քաղաքացի, որոնցից 16-ը համակարգի աշխատակիցներ էին, իսկ 5-ը՝ համակարգում չաշխատողներ։ Նրանցից 7-ը (բոլորը համակարգից)  հաղթահարեցին հնարավոր 40-ից քննական անցողիկ 36 միավորի շեմը և ստացան Անշարժ գույքի ռեգիստրի մասնագիտական ուսուցմանը մասնակցելու և ավարտելու հավաստագրեր, իսկ մնացած 14-ը՝ պարզապես մասնակցելու հավաստագրեր։

Դասընթացի տևողությունը 6 շաբաթ էր, որից 5-ը նախատեսված էր տեսական  գիտելիքներ ստանալուն, իսկ 1 շաբաթն  անցկացվեց գործնական պարապմունքներ Կոմիտե գրանցման միասնական ստորաբաժանումում։

Հավելենք, որ հավաստագիրն առաջնահերթության հնարավորություն է տալիս․ ավարտելուց հետո 1 տարվա ընթացքում Կոմիտեի համակարգի ռեգիստրի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցելու արդյունքում մյուս մասնկիցների հետ հավասար պայմաններ ունենալու դեպքում նախապատվությունը տրվում է դասընթացի քննությունը հաղթահարած մասնակցին։

Ի դեպ՝ հավաստագրերը հանձնեց Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնակատար Արամ Կարախանյանը՝ մասնակիցներին մաղթելով մասնագիտական հաջողություններ։