Դեպի վեր
Նորություններ

02.12.2019

Միջազգային աշխատաժողով Բելառուսի Հանրապետությունում


Սույն թվականի նոյեմբերի 26-28 Բելառուսում անցկացվեց «Ինտեգրված երկրատարածական տեղեկատվական համակարգի շրջանակի գործարկում» միջազգային երրորդ աշխատաժողովը, որին մասնակցեց Կադաստրի կոմիտեի «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն»-ի տվյալների մշակման բաժնի առաջատար մասնագետ Մարիամ Պետրոսյանը։ Նա երկայացրեց ՀՀ-ում ազգային տարածական տվյալների ենթակառուցվածք ստեղծելու նպատակը և հեռանկարները։

Եռօրյա աշխատաժողովն ուղղված էր ՄԱԿ-ի ինտեգրված երկրատարածական տեղեկատվական համակարգի շրջանակի (Integrated Geospatial Information Framework)  և երկրատարածական տեղեկատվության միասնական դերի վերաբերյալ  իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:

Հրավիրվածները ներկայացրեցին ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի մեխանիզմները, նպատակը, կարգավիճակը, խնդիրները, ձեռքբերումները և հեռանկարները։ 

Միջազգային աշխատաժողովի նպատակն էր նպաստել ազգային երկրատարածական տեղեկատվության համալիր կառավարման ամրապնդմանը, ազգային զարգացման առաջնահերթություններին և 2030թ․-ի կայուն զարգացման նպատակների իրագործելիության համար երկրատարածական տեղեկատվության մշակմանը, տարածմանը և կիրառմանը։ Այն կարևոր հարթակ է համապատասխան փորձագետների միջև փորձի և տեղեկատության փոխանակման համար։