Դեպի վեր
Նորություններ

30.12.2019

Հարգելի՛ գործընկերներ, համակարգի աշխատակիցներ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ


Սրտանց շնորհավորում եմ ձեզ և ձեր ընտանիքներին Ամանորի առթիվ:

Յուրաքանչյուր տարեմուտ հնարավորություն է վերագնահատելու ձեռքբերումներն ու արձանագրելու բացթողումները: 2020 թվականը մեր պետության համար, վստահ եմ, լինելու է խաղաղության, բարեկեցության և հաջողությունների տարի:

Մաղթում եմ, որ գալիք տարում կրկնապատկվի դժվարությունները հաղթահարելու և սխալները շտկելու բոլորիս կամքն ու պատրաստակամությունը:

Թո՛ղ գալիք տարին լինի լավատեսության, նվիրական երազանքների իրականացման և գործնական հաջողությունների տարի:

 

Սիրով՝ Սուրեն Թովմասյան