Դեպի վեր
Հայտարարություններ

24.01.2020

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


   Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության բնագավառում հերթական որակավորումն անցկացվելու է  2020  թվականի մարտի 2-ին ժամը 11:00-ին:

   Հայտնում ենք նաև, որ ելնելով հայտատուների քանակից որակավորման ստուգումը  կարող է անցկացվել մեկից ավելի փուլերով, որի մասին համաձայն կարգի՝ պատշաճ ձևով կտեղեկացվի նախապես:

   Մասնագիտական որակավորում ստանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն կամ քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության բնագավառներից որևէ մեկում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:

   Դիմումի ձևը տեղադրված է կոմիտեի պաշտոնական կայքում: Դիմումը և դիմումին կից ներկայացման ենթակա փաստաթղթերը կարող են ներբեռնվել կոմիտեի պաշտոնական կայքից` էլեկտրոնային համակարգի միջոցով: Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝

  • բարձրագույն կրթության վկայականի (դիպլոմի) կամ աշխատանքային գրքույկի կամ քաղաքացիաիրավական պայմանագրի պատճենները,
  •  անձնագրի պատճենը,
  • մեկ լուսանկար՝ 3 x 4 սմ չափսի,
  • պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը (3.000 ՀՀ դրամ, Հ/Հ 900005163283):

     Փաստաթղթերն ընդունվում են Կադաստրի կոմիտեի շխատակազմի ընդհանուր բաժնում (ք. Երևան, Արշակունյաց 7) առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային եղանակով (info@cadastre.am), 2020  թվականի  հունվարի 24-ից մինչև փետրվարի 17-ը ներառյալ:    

   Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է՝ 17.02.2020թ. մինչև ժամը 18:00, աշխատանքային օրվա ավարտը:

   Որակավորումն անցկացվելու է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Ուսումնամեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ում, հասցեն՝ ք. Երևան, Կոմիտաս 35/2:

   Որակավորման հարցաշարերը տեղադրված են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական կայք էջում (www.cadastre.am), մասնավորապես «Որակավորում» բաժնի «Քարտեզագրություն, գեոդեզիայի, չափագրում (հաշվառում) և հողաշինարարություն» ենթաբաժնում: 


619.89 ԿԲ Դիմումի ձև