Դեպի վեր
Նորություններ

30.01.2020

Կոմիտեի ղեկավարն ընդունեց ֆրանսիացի ճարտարապետ Էրիկ Հույբրեխտին


Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն օրերս հյուրընկալեց Փարիզի շրջանի ինստիտուտի ճարտարապետ, գործադիր կառավարման միջազգային հարցերով մենեջեր Էրիկ Հույբրեխտին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի Հանրապետությունում առկա երկրատեղեկատվական համակարգին Կադաստրի կոմիտեի կողմից գործնականում կիրառվող ծրագրային քարտեզներին առնչվող հարցեր: Կոմիտեի ղեկավարը ներկայացրեց Հայաստանում երկրատեղեկատվական համակարգերի զարգացման ուղղությամբ իրականացված և ընթացիկ աշխատանքները, անդրադարձավ ոլորտում կիրառվող ծրագրային գործիքակազմին՝ ներկայացնելով մատուցվող ծառայությունների բարելավմանն ուղղված հետագա անելիքները:


 

Հանդիպմանը ներկա մյուս պատասխանատուները մանրամասն ներկայացրեցին նաև ինտեգրված կադաստրի հայեցակարգը, ծրագրի իրականացման հնարավոր ուղիները: Կարևորելով հետագա համագործակցությունը՝ կողմերը հույս հայտնեցին շարունակել այն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: