Դեպի վեր
Նորություններ

03.02.2020

«Գրասենյակում քաղաքացու անցկացրած ժամանակից երևում է մեր ծառայությունների որակը».Սուրեն Թովմասյան


Այսօրվա աշխատանքային խորհրդակցութան ընթացքում Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը նկատեց, որ նախորդ բոլոր հանձնարարականները կատարվել են ըստ ժամանակացույցի՝ հիշեցնելով, որ պետական այլ կառույցների հետ համագործակցությունը պետք է կազմակերպվի նամակագրությամբ, որպեսզի աշխատանքների հաջորդականությունը պահպանվի, տարանջատվեն առաջնային անելիքները:

Գնահատման վարչությանը հանձնարարական տրվեց, ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանի անմիջական հսկողությամբ, 10-օրյա ժամկետում մշակել և ներկայացնել գույքի հարկման վերաբերյալ հաշվիչի նախագիծ և տեխնիկական առաջադրանք`ծրագրային ապահովում, որտեղ քաղաքացին, հավաքելով իր գույքի տվյալները, հնարավորություն կունենա տեսնել իր գույքի կադաստրային արժեքը, տվյալ պահին գործող հարկի չափ»:

 

 

Գնահատելով ներկա հնարավությունները՝ գեոդեզիայի և քարտեզագրության վարչությունը մեկշաբաթյա ժամկետում պետք է մշակի և ներկայացնի օգտվողների հնարավորինս լայն շրջանակ ապահովող գեոպորտալի ստեղծման հայեցակարգը:

Տեղեկատվական կենտրոնին հանձնարարական տրվեց գործնական քայլեր անել չափագրողների առցանց գրասենյակի ստեղծման ուղղությամբ: Հարթակում յուրաքանչյուր չափագրող օգտատիրոջ անվամբ և գաղտնաբառով հնարավորություն կունենա մուտք գործել և Կոմիտե ներկայացվող տեղեկատվությունը փոխանցել առցանց՝ պակասեցնելով փաստաթղթաշրջանառությունը և CD-ների օգտագործումը:

Կոմիտեի կողմից մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու համար Թովմասյանն իր խոսքում կարևոր համարեց քաղաքացու՝ սպասարկման գրասենյակ մտնելու և դուրս գալու ժամանակահատվածը կրճատելու անհրաժեշտությունը. «որքան քիչ ժամանակ է քաղաքացին անցկացնում գրասենյակում, այնքան բարձրանում է մեր ծառայությունների որակը»:

 


Կոմիտեի պատասխանատուները կարճ ժամանակում ղեկավարին կներկայացնեն իրենց  առաջարկները`ինչ հնարավորություններ կան քաղաքացիների համար, առանց հերթագրման համակարգից օգտվելու, առցանց տպել և ստանալ պատրաստի փաստաթուղթը:

Գրանցման վարչությանը հանձնարարվեց առավել ինտենսիվ դարձնել ռեգիստրների հետ աշխատանքը, արձանագրել եղած խնդիրները, գտնել լուծումներ: «Պետք է կարողանանք աշխատանքային կորիզն առավել արդյունավետ դարձնել»,-իր խոսքում նկատեց Թովմասյանը`ներկաներից ակնկալելով հստակ առաջարկներ՝ ռեգիստրների, ինչպես նաև սպասրակման գրասենյակների աշխատանքի որակի և արդյունավետության բարձրացմանը:

 

 

Առաջիկայում գործնական լուծումներ կլինեն  Կոմիտասի 35/2 հասցեն, ինչպես նաև Կոմիտեի բոլոր սպասարկման գրասենյակները տեսախցիկներով ապահովելու հարցում: Կոմիտեում կառավարման կենտրոնի ստեղծմամբ  հնարավոր կլինի ունենալ առցանց տեղեկատվություն բոլոր գրասենյակներից: Շուտով կգործարկվի նաև e-cadaste.am կայքի նոր տարբերակը: