Դեպի վեր
Նորություններ

06.02.2020

Տեղի ունեցավ մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը նոր կազմով


 

Տեղի ունեցավ մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը նոր կազմով
Կադաստրի կոմիտեում տեղի ունեցած ՀՀ աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և
անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի փետրվարի 4-ի նիստի օրակարգում հավանության
արժանացավ և առաջիկայում հաստատման կուղարկվի ՀՀ կառավարություն հանձնաժողովի նոր կազմը:
Հանձնաժողովն ի պաշտոնե կղեկավարի Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը: Կազմում նոր են ընդգրկվել
ագրարային համալսարանի հողաշինարարության և հողային կադաստրի ամբիոնի վարիչ Արայիկ Հակոբյանը,
կոմիտեի խմբագիր, բանասեր Լիլիթ Ազատյանը: Լեզվի կոմիտեից հանձնաժողովի նիստերին մասնակցում են կոմիտեի
նախագահ Դավիթ Գյուրջինյանը և նրա տեղակալ Մարատ Յավրումյանը: Արդարադատության նախարարության
թարգմանությունների ՊՈԱԿ-ի ռուսերեն և այլ լեզուներով վերանայման և թարգմանությունների համակարգման
բաժնի պետ Ագապի Երիցյանը և միջազգային համագործակցությանն առնչվող փաստաթղթերի թարգմանության բաժնի
պետ Լիլիթ Թոփուզյանը նիստին մասնակցում էին խորհրդատվական ձայնի իրավունքով:
Նիստի ընթացքում քննարկվեց աշխարհագրական օբյեկտների անվանափոխման առաջարկների ցանկը, քննարկվեցին
մասնագետների՝ Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների անգլերեն և ռուսերեն
տառադարձության կարգին վերաբերող մոտեցումները: Ըստ գործող կարգի՝ թարգմանության տեսանկյունից
առաջարկվող փոփոխություններն առավել նպատակահարմար են, իսկ լեզվական տեսանկյունից՝ ավելի բարեհունչ,
սակայն հակադարձ թարգմանության ժամանակ առաջանում է անհամապատասխանություն։ Թարգմանությունների
ժամանակ խնդիրներ են առաջանում, օրինակ՝ Դիլիջան, Բջնի, Հերհեր, Ղազարավան և բազմաթիվ այլ տեղանունների
դեպքում:
Քննարկման արդյունքում հանձնաժողովը համաձայնության չեկավ միջգերատեսչական աշխատանքային խումբ և
տառադարձման ստանդարտ ստեղծելու հարցի շուրջ՝ ավելի նպատակահարմար գտնելով ՀՀ կառավարության
2011թվականի թիվ 220-Ն որոշման հավելվածը վերանայել մասնագիտական հանձնաժողովի անդամների առցանց
աշխատանքի միջոցով։ Փոխադարձ համաձայնությունից հետո կմշակվի ՀՀ աշխարհագրական անվանումների
անգլերեն և ռուսերեն տառադարձության փոփոխված կարգի նոր նախագիծ:

Կադաստրի կոմիտեում տեղի ունեցած ՀՀ աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի փետրվարի 4-ի նիստի օրակարգում հավանության արժանացավ և առաջիկայում հաստատման կուղարկվի ՀՀ կառավարություն հանձնաժողովի նոր կազմը: Հանձնաժողովն ի պաշտոնե կղեկավարի Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:

 

 

Կազմում նոր են ընդգրկվել ագրարային համալսարանի հողաշինարարության և հողային կադաստրի ամբիոնի վարիչ Արայիկ Հակոբյանը,կոմիտեի խմբագիր, բանասեր Լիլիթ Ազատյանը: Լեզվի կոմիտեից հանձնաժողովի նիստերին մասնակցում են կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը և նրա տեղակալ Մարատ Յավրումյանը: Արդարադատության նախարարության թարգմանությունների ՊՈԱԿ-ի ռուսերեն և այլ լեզուներով վերանայման և թարգմանությունների համակարգման բաժնի պետ Ագապի Երիցյանը և միջազգային համագործակցությանն առնչվող փաստաթղթերի թարգմանության բաժնի պետ Լիլիթ Թոփուզյանը նիստին մասնակցում էին խորհրդատվական ձայնի իրավունքով:

 

 

Նիստի ընթացքում քննարկվեց աշխարհագրական օբյեկտների անվանափոխման առաջարկների ցանկը, քննարկվեցին մասնագետների՝ Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների անգլերեն և ռուսերեն տառադարձության կարգին վերաբերող մոտեցումները:

 

 

Ըստ գործող կարգի՝ թարգմանության տեսանկյունից առաջարկվող փոփոխություններն առավել նպատակահարմար են, իսկ լեզվական տեսանկյունից՝ ավելի բարեհունչ,սակայն հակադարձ թարգմանության ժամանակ առաջանում է անհամապատասխանություն։ Թարգմանությունների ժամանակ խնդիրներ են առաջանում, օրինակ՝ Դիլիջան, Բջնի, Հերհեր, Ղազարավան և բազմաթիվ այլ տեղանունների դեպքում:

 

 

Քննարկման արդյունքում հանձնաժողովը համաձայնության չեկավ միջգերատեսչական աշխատանքային խումբ և տառադարձման ստանդարտ ստեղծելու հարցի շուրջ՝ ավելի նպատակահարմար գտնելով ՀՀ կառավարության 2011թվականի թիվ 220-Ն որոշման հավելվածը վերանայել մասնագիտական հանձնաժողովի անդամների առցանց աշխատանքի միջոցով։ Փոխադարձ համաձայնությունից հետո կմշակվի ՀՀ աշխարհագրական անվանումների անգլերեն և ռուսերեն տառադարձության փոփոխված կարգի նոր նախագիծ: