Դեպի վեր
Նորություններ

02.03.2020

«Ցանկացած անպատասխանատու աշխատանք վիրավորանք է ամբողջ կառույցի նկատմամբ».Սուրեն Թովմասյան


Աշխատանքային այսօրվա խորհրդակցությունն այլ ձևաչափ ուներ՝ ներկա էին Կոմիտեի կենտրոնական ապարատի բոլոր աշխատակիցները: Ողջունելով գործընկերներին՝ Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն անդրադարձավ նախորդ տարիներին Կադաստրի կոմիտեում անցկացված համապետական միջոցառումներին՝ ընդգծելով որոշ դեպքերում արձանագրված ոչ բավարար արդյունքները. «Կարծում եմ՝ այստեղ ներկաների մեջ չկա մեկը, ով չի գիտակցում այդպիսի միջոցառումների կարևորությունը ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ մեր գերատեսչության համար»:

«Ցանկացած անպատասխանատու աշխատանք վիրավորանք է ամբողջ կառույցի նկատմամբ,-իր խոսքում նկատեց Թովմասյանը,- մեկի պատճառով բոլորը չպիտի տուժեն»:

Աշխատանքային կարգապահության, ժամանակին աշխատանքի ներկայանալու, շենքից ելումուտ անելու հարցերին ղեկավարը մեկ անգամ ևս անդրադարձավ. «Տարբեր առիթներով հայտարարել եմ, որ ես շատ ցանկանում եմ այս աշխատակազմի հետ ճանապարհ անցնել, սակայն դա չի նշանակում, որ աշխատանքին ու հանձնարարականներին ոչ ճիշտ մոտեցումը համապատասխան արձագանք չի ստանա»:

Կոմիտեի ղեկավարը հորդորեց աշխատակիցներին լրջորեն մոտենալ տրված հանձնարարականներին և աշխատանքային պարտականություններին՝ ընդգծելով, որ առաջարկների համար իր դուռը միշտ բաց է, քանի որ մոտեցումներն ու աշխատանքի նկատմամբ վերաբերմունքը պետք է փոխվի:

«Եթե մենք այստեղ ճիշտ չաշխատենք, հաջողություններ չունենանք, մեր գրասենյակներում երբեք աշխատակիցների բեռը չի թեթևանա: Այստեղ կատարված ամեն մի փոփոխություն էականորեն թեթևացնում է մեր ստորաբաժանումների աշխատանքը»:

Իրենց համակարգած ոլորտներում աշխատանքների կազմակերպման և բարեփոխումների իրականացմանն առնչվող համապատասխան հանձնարարականներ տրվեցին նաև Կոմիտեի ղեկավարի տեղակալներին: