Դեպի վեր
Ժամանակավոր թափուր պաշտոններ

12.03.2020

Հայտարարություն


Կադաստրի կոմիտեն հայտարարում է արտաքին մրցույթ՝ Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման հաշվառման տվյալների մուտքագրման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 61-26.9Է-Մ5-10) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման հաշվառման տվյալների մուտքագրման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 61-26.9Է-Մ5-10) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Աշխատավայրը` ք. Երևան, Կոմիտաս 35/2

Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման հաշվառման տվյալների մուտքագրման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 61-26.9Է-Մ5-10) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Կադաստրի կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին (ք. Երևան, Արշակունյաց 7) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1. դիմում (ձևը լրացվում է տեղում),

2. անձնագիր և/կամ նույնականացման քարտը՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),

3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,

4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,

5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,

6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի մարտի 12-ից մինչև 2020 թվականի մարտի 23-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը:

  • Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի ապրիլի 13-ին՝ ժամը 15:00-ին, Կադաստրի կոմիտեի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 7):
  • · Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի ապրիլի 15-ին՝ ժամը 15:00-ին, Կադաստրի կոմիտեի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 7):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

 Հիմնական աշխատավարձը 129.634 (մեկ հարյուր քսանինը հազար վեց հարյուր երեսունչորս) դրամ է:

 

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

 

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

• Սահմանադրություն. հոդվածներ՝ 1, 2, 4, 10, 12-15, 18, 21, 24, 32-33, 35-38, 40, 43, 44, 46-49, 56-58, 60, 66, 82, 84, 88-90

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

• «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 1, 4, 5, 7, 9-12, 18-21, 24, 25, 27, 29, 30, 33, 34, 36,

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807

• «Հանրային ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 3-5, 7-9, 14, 15, 18, 19, 25, 29-33, 43, 51, 52

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=130648

• «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենք. հոդվածներ՝ 2, 3, 5, 7-12, 17, 19, 23, 24, 27, 28, 30, 32, 34, 35, 43, 44, 48, 74, 75,

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=137061

• Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք. հոդվածներ՝ 31

50, 67, 134, 163, 166, 176, 178, 192, 195, 199, 201, 214, 215, 222, 224, 228, 236, 249, 265, 2671, 270, 279, 318, 322, 324, 570, 612, 620, 1185, 1192, 1193, 1211, 1227, 1245,

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=137919

  • «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք. հոդվածներ՝ 2, 6, 13, 20, 22, 25, 31

հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=131562

 

  • Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012։

http://fliphtml5.com/fumf/egdx

  • Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013։

http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=1

  • «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 70-130, 189-235

http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝  

 https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

  • «Խնդրի լուծում»

Հղումը՝  https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

  • «Հաշվետվությունների մշակում»

Հղումը՝  https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf

 

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Կադաստրի կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 7, հեռախոսահամար՝ 060-474247, էլեկտրոնային փոստի հասցե՝ hr@cadastre.am):


306.57 ԿԲ պաշտոնի անձնագիր