Դեպի վեր
Հայտարարություններ

16.03.2020

Հայտարարություն


Հայաստանի Հանրապետության տարածքում անշարժ գույքի գնահատման գործունեության բնագավառում հերթական որակավորման ստուգումը անցկացվելու է  2020 թվականի ապրիլի 14-ին ժամը՝ 11:00 -ին:

            Հայտնում ենք նաև, որ ելնելով հայտատուների քանակից որակավորման ստուգումը  կարող է անցկացվել մեկից ավելի փուլերով, որի մասին համաձայն կարգի՝ պատշաճ ձևով կտեղեկացվի նախապես:

Մասնագիտական որակավորում ստանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն:

Դիմումը և դիմումին կից ներկայացման ենթակա փաստաթղթերը կարող են ներբեռնվել Կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքից` էլեկտրոնային համակարգի միջոցով: Դիմումի ձևը տեղադրված է ստորև:  Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝

  • գրավոր դիմում` կոմիտեի ղեկավարի անունով,
  • բարձրագույն կրթության մասին վկայող փաստաթղթի (դիպլոմի) պատճենը,
  • անձնագրի պատճենը,
  • պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը (3.000 ՀՀ դրամ, Հ/Հ 9 0000 5163283, բնօրինակը ներկայացնել որակավորման ստուգման օրը)
  • մեկ լուսանկար` 3x4 սմ չափի:

            Փաստաթղթերն ընդունվում են Կադաստրի կոմիտեի ընդհանուր բաժնում` ք. Երևան, Արշակունյաց 7), փոստով կամ Էլեկտրոնային եղանակով (info@cadastre.am)                         2020 թվականի մարտի 13-ից մինչև 2020 թվականի ապրիլի 2-ը ներառյալ:

            Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է՝ 02.04.2020թ., մինչև ժամը` 18:00, աշխատանքային օրվա ավարտը:

Որակավորումը անցկացվելու է Կադաստրի  կոմիտեի «Գեոդեզիա և Քարտեզագրություն» ՊՈԱԿ-ում (Հասցե՝ ք. Երևան, Կոմիտաս 35/2, 12-րդ հարկ):

Անշարժ գույքի գնահատման գործունեության հայտատու ֆիզիկական անձանց որակավորման ստուգման հարցաշարը տեղադրված է Կադաստրի կոմիտեի պաշտոնական կայք էջում  www.cadastre.am, մասնավորապես, «Որակավորում» բաժնի «Անշարժ գույքի գնահատում» ենթաբաժնում: 


607.84 ԿԲ դիմում