Դեպի վեր
Ժամանակավոր թափուր պաշտոններ

25.03.2020

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» N 298-Ն, Պարետի 2020 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում անձանց տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ» N 16 որոշումների պահանջներով հայտնում ենք, որ համաձայն Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղարի 2020 թվականի  մարտի 25-ի N 348-Ա հրամանի՝ կասեցվել են սույն թվականի մարտի 25-ին կայանալիք կադաստրի կոմիտեի ընդհանուր բաժնի ավագ փաստաթղթավարի (ծածկագիր՝ 61-26.5-Մ3-4), մարտի 31-ին՝ «Չարենցավան» սպասարկման գրասենյակի պետի (ծածկագիր՝ 61-26.6զ4-Ղ4-1) թափուր պաշտոններն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթները, ինչպես նաև մարտի 26-ին՝ «Վանաձոր» սպասարկման գրասենյակի պետի (ծածկագիր՝ 61-26.6ը3-Ղ4-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի հարցազրույցի փուլը:

Նշված մրցույթների վերսկսման մասին կլինի լրացուցիչ հայտարարություն: