Դեպի վեր
Ժամանակավոր թափուր պաշտոններ

01.04.2020

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն


ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՊԵՍ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» N 298-Ն, Պարետի 2020 թվականի մարտի 31-ի «Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 27 որոշումների պահանջներով հայտնում ենք, որ համաձայն Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղարի 2020 թվականի ապրիլի 1-ի N 359-Ա հրամանի՝ ժամանակավոր կասեցվել են սույն թվականի

  • ապրիլի 1-ին կայանալիք Կադաստրի կոմիտեի «Չարենցավան» սպասարկման գրասենյակի պետի (ծածկագիր՝ 61-26.6զ4-Ղ4-1),
  • ապրիլի 6-ին՝ Կադաստրի կոմիտեի հաշվառման և հողաշինարարության վարչության պետի (ծածկագիր՝ 61-25.2-Ղ3-1),
  • ապրիլի 7-ին՝ Կադաստրի կոմիտեի Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման ղեկավարի տեղակալի (ծածկագիր՝ 61-26.9է-Ղ4-1),
  • ապրիլի 7-ին՝ Կադաստրի կոմիտեի Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման անշարժ գույքի ավագ ռեգիստրի (ծածկագիր՝ 61-26.9է-Մ3-45),
  • ապրիլի 10-ին՝ Կադաստրի կոմիտեի ֆինանսատնտեսագիտական վարչության հաշվապահական հաշվառման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 61-25.3-Մ2-4),
  • ապրիլի 10-ին՝ Կադաստրի կոմիտեի Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման հաշվառման տվյալների մուտքագրման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 61-26.9է-Մ3-7),
  • ապրիլի 13-ին՝ Կադաստրի կոմիտեի Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման հաշվառման տվյալների մուտքագրման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 61-26.9է-Մ5-8),
  • ապրիլի 13-ին՝ Կադաստրի կոմիտեի Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման հաշվառման տվյալների մուտքագրման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 61-26.9է-Մ5-10) թափուր պաշտոններն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթները:

 

Նշված մրցույթների վերսկսման մասին կլինի լրացուցիչ հայտարարություն: