Դեպի վեր
Նորություններ

28.04.2020

Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակներն այսօրվանից կվերսկսեն աշխատանքները


 Հարգելի' քաղաքացիներ,

տեղեկացնում ենք, որ Կադաստրի կոմիտեի սպասարկման բոլոր գրասենյակները, բացառությամբ «Վարդենիս» սպասարկման գրասենյակի, այսօրվանից կվերսկսեն աշխատանքները։

Գրասենյակներում շարունակում ենք ընդունել միայն դիմումների հետևյալ տեսակները.

 

✅ Գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման,

✅ Իրավունքի դադարման պետական գրանցման,

✅ Անշարժ գույքի հասցեի գրանցման,

✅ Անվանափոխման վերաբերյալ գրառման կատարման,

✅ Գույքի նկատմամբ գրանցված իրավունքների առկայության մասին,

✅ Ներկայացված փաստաթղթերի հետ վերադարձի,

✅ Նոր վկայականի տրամադրման,

✅ Սխալների ուղղման,

✅ Վարույթի դադարեցման,

✅ Փաստաթղթերի պատճենների տրամադրման։

 

Հիշեցնում ենք, որ բացի վերոնշյալ տեսակի դիմումներից, մնացած դիմումներն առայժմ կընդունվեն www.e-cadastre.am էլեկտրոնային կայքի միջոցով։

Այն անձանց, ովքեր ունեն փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ստորագրելու հնարավորություն, հորդորում ենք բոլոր դիմումներն անխտիր ներկայացնել www.e-cadastre.am էլեկտրոնային կայքի միջոցով։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ներկայացված դիմումների հիման վրա կազմված բոլոր ավարտական փաստաթղթերը (բացառությամբ` պատճենների և հետ վերադարձված փաստաթղթերի) հնարավոր է ստանալ միայն www.e-cadastre.am էլեկտրոնային կայքի միջոցով։

Էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնելիս առաջացած հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝

☎️060-474207,

☎️060-474205: