Դեպի վեր
Հայտարարություններ

19.05.2020

Հայտարարություն


   2020 թվականի ապրիլի 14-ին նախատեսված և Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրության ժամանակավոր սահմանափակումների պատճառով հետաձգված անշարժ գույքի գնահատման որակավորման քննությունը կանցկացվի 2020 թվականի մայիսի 25-ին, 26-ին և 27-ին։

   Ընդառաջ գնալով անշարժ գույքի գործունեությամբ զբաղվող հանրության հորդորներին և դժգոհություններին` ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2020 թվականի ապրիլի 17-ի N 85-Ն հրամանով փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետության տարածքում անշարժ գույքի գնահատողի մասնագիտական որակավորման կարգում և անշարժ գույքի գնահատման որակավորման քննության մասնակիցներին 80 հարցից բաղկացած առաջադրանքի համար 120 րոպեի փոխարեն կտրվի 180 րոպե ժամանակ։

   Անշարժ գույքի գնահատման գործունեության որակավորման ստուգման անցկացման օրվա, ժամի և վայրի մասին հայտատուներին լրացուցիչ կծանուցվի։