Դեպի վեր
Նորություններ

09.06.2020

Կշարունակի փակ մնալ միայն «Կենտրոն» սպասարկման գրասենյակը


Հարգելի՛ քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ կշարունակի փակ մնալ միայն Կադաստրի կոմիտեի «Կենտրոն» սպասարկման գրասենյակը։

Հայաստանի Հանրապետությունում համավարակի հետագա տարածումը կանխարգելելու, մարդկային կուտակումներից խուսափելու նպատակով հորդորում ենք օգտվել Կադաստրի կոմիտեի առցանց ծառայություններից՝ https://www.e-cadastre.am/ էլեկտրոնային հարթակի միջոցով։

 Հիշեցնում ենք, որ գործող սպասարկման գրասենյակներում ընդունվելու են դիմումների միայն հետևյալ տեսակները․

✅Գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման,

✅Միասնական տեղեկատվության տրամադրման,

Տրամադրվելու են միայն․

✅Փաստաթղթերի պատճենները,

✅Նախկինում ներկայացված փաստաթղթերը,

Սպասարկման գրասենյակներում կարող եք իրականացնել նաև ստորագրությունների իսկության ճանաչմամբ գործարքների (պայմանագրերի) կնքում։

Էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնելիս առաջացած հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝

☎️060-474207,

☎️060-474205: