Դեպի վեր
Նորություններ

17.06.2020

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Երկու օր փակ կլինեն Կոմիտեի երևանյան գրասենյակները


 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Երկու օր փակ կլինեն Կոմիտեի երևանյան գրասենյակները

Հարգելի քաղաքացիներ,

 

Տեղեկացնում ենք, որ համավարակի հետագա տարածումը կանխարգելելու, սանիտարահիգիենիկ միջոցառումներ իրականացնելու և գրասենյակային տարածքների ախտահանման նպատակով հունիսի 18-ին և 19-ին փակ կլինեն Կադաստրի կոմիտեի հետևյալ սպասարկման գրասենյակները․

✔️«Արաբկիր»,

✔️«Կենտրոն»,

✔️«Շենգավիթ»։

Հիշեցնում ենք, որ այս օրերին Կադաստրի կոմիտեն դիմումատուներին հնարավորություն է ընձեռել ցանկացած տեսակի դիմում ներկայացնել http://e-cadastre.am/ առցանց հարթակի միջոցով։

Շարունակե՛ք օգտվել մեր առցանց ծառայություններից և գործարքներ իրականացնել առանց գրասենյակներ այցելելու։

Էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնելիս առաջացած հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝

☎️060-474207,

☎️060-474205: