Դեպի վեր
Նորություններ

30.06.2020

Կադաստրի համակարգի սիրելի՛ աշխատակիցներ, գեոդեզիստներ, հողաշինարարներ,


Ջերմորեն շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ։

Նախորդ տարիներին համակարգում բազմաթիվ քայլեր են ձեռնարկվել քաղաքացիների սպասարկման որակի բարելավման, գեոդեզիայի և քարտեզագրության, հողաշինարարության ուղղությամբ, սակայն կայացած, քացաքացիներին գոհացնող ոլորտ ունենալու համար դեռ կան անելիքներ, և մենք միասին կհասնենք դրան։

Մաղթում եմ, որ նվիրվածությունն ու եռանդն ուղեկից լինեն բոլորիս, կարողանանք կարճ ժամանակում ունենալ մեր ցանկությունների ու կատարած աշխատանքի իրական արդյունքը՝ մեզ բոլորիս գոհացնող Կադաստրի համակարգը:

Ցանկանում եմ բոլորիդ գործնական հաջողություններ, նոր գաղափարներ, որոնք կնպաստեն միասին ունենալու այն, ինչին միտված է մեր ամենօրյա աշխատանքը, ինչին սպասում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի:

Շնորհավոր։

 

Սիրով՝ Սուրեն Թովմասյան