Դեպի վեր
Նորություններ

07.09.2020

Համագործակցություն. Կադաստրի կոմիտեում է Արցախի հանրապետության մասնագիտական պատվիրակությունը


 

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն այսօր հյուրընկալեց երկօրյա այցով Հայաստանում գտնվող գործընկերներին՝ Արցախի Հանրապետության Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի պատվիրակությանը՝ կոմիտեի նախագահ Կարեն Շահրամանյանի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում են կոմիտեի նախագահի տեղակալ Սուրեն Գալստյանը, խորհրդական Վիլեն Սաֆարյանը և աշխատակազմի ղեկավար Ալեքսանդր Շահրամանյանը։ 

Հանդիպման ընթացքում Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը հյուրերին ներկայացրեց Կոմիտեի կողմից ավելի վաղ սկսված և առաջիկայում իրագործելիք ծրագրերը, փոխգործակցության և աջակցության հնարավորությունները, ձեռքբերվեցին նախնական պայմանավորվածություններ։

Կոմիտեի ղեկավարն իր խոսքում կարևորեց ինչպես նոր, այնպես էլ ընթացքի մեջ գտնվող ծրագրերի համատեղ քննարկումները, հետագա հնարավոր համագործակցության և մասնագիտական աջակցության հեռանկարները:

Օրվա ընթացքում Արցախի հանրապետության մեր գործընկերների հետ կոմիտեի ղեկավարը և պատասխանատուները կայցելեն Կոմիտեի «Կենտրոն» գրասենյակի նոր մասնաշենք, կլինեն Միասնական մարզային ստորաբաժանումում, նորաստեղծ Գեոմատիկայի կենտրոնում։


118.91 ԿԲ news_9947337835_IMG_7488.jpg