Դեպի վեր
Նորություններ

16.11.2020

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Առայժմ փակ կմնան «Շենգավիթ», «Սպիտակ» և «Արթիկ» գրասենյակները


Սիրելի՛ հայրենակիցներ, այսօրվանից Կադաստրի կոմիտեի բոլոր սպասարկման գրասենյակները, բացառությամբ՝ «Շենգավիթ», «Սպիտակ» և «Արթիկ» գրասենյակների, բնականոն կերպով կշարունակեն սպասարկել քաղաքացիներին։

✅Հիշեցնում ենք, որ այսօրվանից Կադաստրի կոմիտեի «Կենտրոն» սպասարկման գրասենյակը գործում է նոր, առավել հարմարավետ տարածքում՝ Բուզանդի 1/3 հասցեում (մուտքը՝ Վերնիսաժի կողմից)։

Ցանկացած տեսակի դիմում կարող եք ներկայացնել նաև http://e-cadastre.am/ առցանց հարթակի միջոցով, իսկ հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝

☎️060-474207,

☎️060-474205:


104.68 ԿԲ news_0551126636_90880730_887897151662164_3974485645350404096_n.jpg