Դեպի վեր
Նորություններ

18.11.2020

Այսօր նշվում է Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի մասնագիտական տոնը


Ամերիկյան մի շարք խոշոր ընկերությունների և կազմակերպությունների (National Geographic Society, USGS, Sun Microsystems, Hewlett-Packard, ESRI) նախաձեռնությամբ 1999 թվականից ի վեր ամեն տարի նշվում է Աշխարհագրական տեղեկատվական համակարգի (ԱՏՀ, GIS-Geographic information system) օրը: Տոնը նշվում է 1000 և ավելի կազմակերպությունների կողմից՝ ավելի քան 80 երկրներում:

ԱՏՀ օրը նշվում է նոյեմբերի երրորդ չորեքշաբթի օրը, ամենուր անցկացվում են տարբեր հասարակական միջոցառումներ, ցուցահանդեսներ, սեմինարներ, շնորհանդեսներ: Միջոցառումներին մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեն:

Այս տարի ԱՏՀ օրը նշվում է նոյեմբերի 18-ին: Ցավոք, այս տարի համավարակով պայմանավորված միջացառումներ չեն իրականացվել: Փոխարենն առցանց տարբերակով Կադաստրի կոմիտեի «Գեոմատիկայի կենտրոնի» Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի մասնագետները մասնակցում են Esri ընկերության կողմից կազմակերպված ԱՏՀ օրվան նվիրված եռօրյա համաժողովին: Esri ընկերության կողմից անցկացվող համաժողովը թերևս տարածաշրջանի ամենալայնամասշտաբ ԱՏՀ համաժողովն է, որն անցկացվում է արդեն 26-րդ անգամ: Համաժողովի ընթացքում քննարկվելու են ArcGIS-ի զարգացումները և օգտագործման հնարավորությունները  նավթագազային, կադաստրային, գյուղատնտեսական, կրթական, երկրաբանական և այլ ոլորտներում:

Կադաստրի կոմիտեն սրտանց շնորհավորում է մասնագիտական տոնի կապակցությամբ: Թող ձեր ջանքերի պտուղները լինեն ստեղծագործ, հետաքրքիր և նորարարություն բերեն ազգային և համաշխարհային ԱՏՀ-ի զարգացմանը:


9.05 ԿԲ news_0568464417_images_1_.jpg