Դեպի վեր
Նորություններ

08.06.2010

Դրամաշնորհային ծրագրի իրականացման պայմանագրի ստորագրում


    Սույն թվականի հունիսի 7-11-ը Հայաստան Հանրապետությունում է Նորվեգական «Ստատենս կարտվերկ»-ի գույքային իրավունքների և զարգացման կենտրոնի պատվիրակությունը Հելգե Օնսրուդի գլխավորությամբ:

  «Ստատենս կարտվերկ»-ը հիմնադրվել է 2005 թվականին օտարերկրյա պետություններում աջակցություն իրականացնելու նպատակով:

    Կենտրոնը տարիներ շարունակ աջակցություն է ցուցաբերում Բալկանյան և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում նորվեգական ֆինանսավորմամբ ծրագրերի իրագործմանը, որոնք վերաբերում են անշարժ գույքի սեփականաշնորհման, գույքային իրավունքների պաշտպանության, քարտեզագրման և այլ հարցերին: «Ստատենս կարտվերկ» կենտրոնը ունի նշված բնագավառներում միջազգային ծրագրեր իրականացնելու հարուստ փորձ և գիտելիքներ:

     2009 թվականին Նորվեգիայի «Ստատենս կարտվերկ»-ի փորձագետները ժամանեցին Հայաստան ուսումնասիրելու անշարժ գույքի ոլորտում ծառայությունները բարելավելու նպատակով Նորվեգիայի կառավարության կողմից Հայաստանին աջակցություն ցուցաբերելու կարևորությունը:

Այսօր ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ նախագահ Երվանդ Զախարյանը և գույքային իրավունքների և զարգացման կենտրոնի նախագահ Հելգե Օնսրուդը ստորագրեցին դրամաշնորհային ծրագրի իրականացման պայմանագիր:

     Ներկայումս Հայաստանում գրանցման համակարգին խոչընդոտում են կրկնակի աշխատանքները, կապված տարբեր ծրագրային համակարգերի օգտագործման հետ, սեփականության տվյալների անհամատեղությունը, դժվար և դանդաղ մուտքի հնարավորությունը գույքային իրավունքների և քարտեզների բազա, իսկ քարտեզների բաշխման գործընթացում առկա են մի շարք խնդիրներ:

    Հայաստանյան և նորվեգական կողմերի համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրի նպատակն է հիմնել գույքային իրավունքները ապահովելու թափանցիկ գրանցման համակարգ: Ծրագրի նպատակներից է եվրոպական ստանդարտներին համապատասխան քարտեզներ տրամադրող համակարգի ստեղծումը:

Ստորև թվարկված գործառույթները, 10 մլն նորվեգական կրոն դրամաշնորհի տրամադրման շրջանակներում նախատեսվում են իրականացնել երկու տարվա ընթացքում:

  • Մանրամասնորեն վերլուծել ներկա իրավիճակը միասնական գրանցման համակարգի համար Հայաստանի տարածքով մեկ, ինչպես նաև մատնանշել անհրաժեշտ բարելավումները արդյունավետ էլեկտրոնային համակարգի և քարտեզների բաշխման ծառայությունների համար:
  • Ստեղծել կարողություններ հաստատուն և արդյունավետ գրանցման ծառայությունների մատուցման նպատակով կադաստրի պետական կոմիտեի կենտրոնական և 50 տարածքային ստորաբաժանումներում:
  • Բարելավել կադաստրի պետական կոմիտեի կարողությունները քարտեզների պահպանման և բաշխման ուղղությամբ, դրանք եվրոպական ստանդարտներին համապատասխան զարգացնելու նպատակով:

 

ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին