Դեպի վեր
Նորություններ

30.06.2010

Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի ուղերձը համակարգի ստեղծման և Հողաշինարարաի և գեոդեզիստի օրվա կապակցությամբ


ՀԱՐԳԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

  Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ կադաստրի համակարգի ստեղծման և Հողաշինարարի և գեոդեզիստի օրվա կապակցությամբ:

  Անցնող ժամանակահատվածում, հիրավի, կադաստրի համակարգում բազմաթիվ քայլեր են ձեռնարկվել գեոդեզիայի և քարտեզագրության, հողաշինարարության, կադաստրի վարման աշխատանքների բարելավման ուղղությամբ: Այսօր մենք վստահաբար կարող ենք խոսել կայացած ու զարգացող ոլորտի մասին, որն, անշուշտ, համակարգի աշխատակիցների նվիրվածության ու համբերատար աշխատանքի արդյունքն է:

  Նախորդ տարում իսկապես արվել է հնարավոր ամեն ինչ քաղաքացիների սպասարկման որակի բարելավման ուղղությամբ: Միշտ ուշադրության կենտրոնում է եղել քաղաքացու յուրաքանչյուր դիմում, և արվել է հնարավոր ամեն ինչ ժամանակին, պատշաճ ու սպառիչ պատասխանելու համար: Համոզված եմ, որ բոլորս միասին, մեր կարողությունների և հնարավորությունների սահմաններում, կշարունակենք ապահովել համակարգի կայուն առաջընթացը:

  Ցանկանում եմ համակարգի բոլոր աշխատակիցներին գործնական հաջողություններ, նոր գաղափարներ, որոնք կնպաստեն կադաստրի համակարգում անհրաժեշտ և օգտակար բարեփոխումներ իրականացնել: Ձեր նվիրված աշխատանքը, հիրավի, խթան կհանդիսանա ոլորտի առջև ծառացած խնդիրներն ավելի արժանապատվորեն հաղթահարելու համար:

  Վերստին շնորհավորում եմ Ձեզ, մաղթում արևշատություն և բարօրություն:  

   Երվանդ Զախարյան