Դեպի վեր
Նորություններ

24.12.2010

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի խոսքը Սուրբ Ծննդյան և Ամանորի առթիվ


     Հարգելի գործընկերներ, կադաստրի համակարգի աշխատակիցներ

   Շնորհավորում եմ ձեզ և ձեր ընտանիքներին Սուրբ Ծննդյան և Ամանորի կապակցությամբ

  Մաղթում եմ, որ 2011 թվականը լինի խաղաղության, բարօրության, առողջության ու նվիրական երազանքների իրականացման տարի:

  Հիրավի, մեր համակարգի համար, 2011-ը լինելու է բեկումնային ու մասնագիտական հաջողությունների տարի: Առաջնորդվելով համակարգում բարեփոխումների իրականացման հայեցակարգով՝ մենք անելու ենք հնարավոր ամեն ինչ համակարգում քաղաքացիների սպասարկման որակի բարելավման, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ: Գալիք տարում մենք ունենալու ենք բոլորովին նոր, թափանցիկ և մատչելի գործող համակարգ:

    Թող գալիք տարին երջանկություն ու բարեկեցություն բերի ձեզ և ձեր ընտանիքներին:

 

 
Երվանդ Զախարյան