Դեպի վեր
Նորություններ

07.06.2011

Հունիսի 8-9-ը կմեկնարկի ԱՊՀ միջպետական խորհրդի 31-րդ նիստը


   Սույն թվականի հունիսի 8-9-ը Երևանում կայանալու է ԱՊՀ մասնակից պետությունների գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման  միջպետական  խորհրդի  31-րդ  նիստը, որին մասնակցելու հրավերն ընդունել են ԱՊՀ միջպետական խորհրդի անդամ պետությունների լիազոր մարմինների  գրեթե  բոլոր  ներկայացուցիչները: Նիստին  կմասնակցեն  Ռուսաստանի  Դաշնության, Բելոռուսի, Ղրղզստանի, Մոլդովայի, Թուրքմենստանի, Տաջիկստանի պատվիրակությունները: Առավել ներկայացուցչական կազմով Երևան է ժամանում Ռուսաստանի Դաշնության պետական գրանցման, կադաստրի և քարտեզա•րության դաշնային ծառայության պատվիրակությունը` նպատակ ունենալով նաև`«ՀՀ  կառավարությանն  առընթեր  անշարժ  գույքի  կադաստրի  պետական  կոմիտեի  և  Ռուսաստանի Դաշնության պետական գրանցման,  կադաստրի և քարտեզագրության  ֆեդերալ  ծառայության  միջև փոխըմբռնման և փոխհամաձայնության մասին»Մոսկվայում ստորագրված հուշագրով նախատեսվող միջոցառումների շրջանակներում քննարկելու համապատասխան գործունեության բնագավառներում ծրագրերի իրագործման և փորձի փոխանակման, փորձի և տեղեկատվության փոխանակման նպատակով Ռուսաստանի Դաշնության մասնագետների ուսումնաճանաչողական այցերը Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետության մասնագետների այցերը Ռուսաստանի Դաշնություն, Ռուսաստանի Դաշնությունում և Հայաստանի Հանրապետությունում համատեղ սեմինարների անցկացման գործընթացը:

   Նիստի առաջին օրը` հունիսի 8-ին, բացման խոսքով հանդես կգա ԱՊՀ մասնակից պետությունների գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման միջպետական խորհրդի նախագահ Ս. Վ. Վասիլևը: Մասնակիցներին կողջունի Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը: Կոմիտեի նախագահը հանգամանալից կանդրադառնա կադաստրի ոլորտում իրականացվող արմատական բարեփոխումների ծրագրին:

  Նիստի ավարտին կամփոփվեն կատարված աշխատանքերի արդյունքները, կքննարկվեն նիստի ամփոփիչ փաստաթղթերի նախագծերը, երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, կստորագրվեն ամփոփիչ փաստաթղթեր:

  Նիստի օրակարգում ներառված են զեկույցներ, մասնավորապես, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից գեոդեզիայի, քարտեզա•րության ոլորտում իրականացված աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաև կներկայացվի աշխարհա•րական անվանումների անվանափոխությունների էլեկտրոնային շտեմարանի նախագիծը: