Դեպի վեր
Նորություններ

25.07.2011

Որոշ լրատվամիջոցներում հրապարակումների կապակցությամբ պարզաբանում է ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ


Հայաստանի Հանրապետության Շիրակի և Լոռու մարզերում աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակելի կացարաններով ապահովման պետական ծրագրերի շրջանակներում բնակարան ստանալու համար դիմող քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի առկայության վերաբերյալ ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից կատարվող հարցումների հիման վրա, անշարժ գույքի վերաբերյալ կադաստրային տվյալներում (պետական գրանցման կամ գույքագրման փաստաթղթերում) անշարժ գույքի սեփականատերերի անձնագրային և անձանց նույնականացնելու համար այլ լրացուցիչ տվյալների բացակայության պատճառով, իրոք, ոչ միշտ է հնարավոր լինում տրամադրել սպառիչ տեղեկատվություն ֆիզիկական անձանց պատկանող անշարժ գույքի առկայության կամ բացակայության վերաբերյալ: