Դեպի վեր
Նորություններ

17.11.2011

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


    Սույն թվականի նոյեմբերի 15-ի «Առավոտ» օրաթերթում տպագրված հոդվածում քննարկվել է ակնհայտ ցանկությունն ընդդեմ ակնհայտ իրողության` «Դիմել նոտարի՞ն, թե՞ կադաստրին» հարցը և որպես հիմնավորում ներկայացվելով «տարբեր ոլորտներ սպասարկող իրավաբանների հետ զրույցները», չգիտես ինչու, այլ երկրի` «ՌԴ Պետական Դումայում» դեռևս 2010 թվականին ներկայացված և մինչև օրս չքննարկված օրենքի նախագիծը, «քաղաքացիների պնդումները», «քննիչների ասածները», ինչպես նաև «զրուցակից նոտարների», «տարբեր ոլորտներում աշխատող իրավաբանների», «փաստաբանների» «շատ բացասական կարծիքները» պետության կողմից սահմանված կարգով ընդունված «վերոհիշյալ օրենքի» (նկատի է առնվել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» սույն թվականի հունիսի 23-ին ընդունված N ՀՕ-247-Ն Հայաստանի Հանրապետության օրենքը) վերաբերյալ, աղավաղվել են տվյալ բնագավառը կարգավորող իրավական ակտերի պահանջները ու հանգել այն եզրակացության, որ կատարված փոփոխությունները նպատակ ունեն.

  1. միայն նոտարների կողմից իրականացվող միևնույն գործառույթները իրականացնել նաև կադաստրի մարմնի կողմից, սակայն շատ ավելի բարձր վճարի դիմաց.

   2.   «հորով-մորով անել» Երևանի քաղաքապետարանի կողմից 3 տարի առաջ իրականացված օտարման գործարքները: