Դեպի վեր
Նորություններ

02.06.2012

ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ պատվիրակության այցը Նորվեգիայի Թագավորություն


    Նորվեգիայի Թագավորության Քարտեզագրության և կադաստրի գերատեսչության հրավերով սույն թվականի մայիսի 28-ից հունիսի 1-ը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում էր Նորվեգիայի Թագավորությունում: Այցի հիմնական նպատակն էր ծանոթանալ վերջինիս կադաստրի և գրանցման համակարգերին, ունենալ հանդիպումներ Նորվեգիայի Թագավորության Քարտեզագրության և կադաստրի գերատեսչության համակարգում գտնվող մի շարք կառույցներում: Այցի շրջանակներոմ տեղի ունեցան պաշտոնական հանդիպումներ կադաստրի լիազոր մարմնի ղեկավարության հետ, ինչպես նաև մի շարք աշխատանքային հանդիպումներ տարածքային ստորաբաժանումներում, հաճախորդների սպասարկման կենտրոնական գրասենյակում, ինչպես նաև տեղադիրքի որոշման համակարգի կենտրոնում:
   Աշխատանքային այցի նպատակն էր նաև ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և Նորվեգիայի Թագավորության Քարտեզագրության և կադաստրի գերատեսչության (Ստատենս Կարտվերկ) կողմից համատեղ իրականացվող «Անշարժ գույքի արդյունավետ գրանցման և քարտեզագրման ծառայություններ Հայաստանի համար» դրամաշնորհային ծրագրի արդյունքների ամփոփումը, ինչպես նաև հետագա համագործակցության ուղղությունների հաստատումն ու նոր դրամաշնորհային ծրագրի նախապատրաստական աշխատանքների մանրամասների քննարկումը:
    Նախատեսվում է, որ հաջորդ համատեղ ծրագիրը պետք է նպատակաուղղված լինի Հայաստանի Հանրապետությունում մշտական գործող ԶիՊիէս (GPS) ռեֆերենց կայանների ցանցի ձևավորմանը, ինչպես նաև հանրապետության զգալի տարածքի օրթոֆոտոլուսանկարահանմանը: