Դեպի վեր
Նորություններ

01.06.2012

ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ պատվիրակության այցը Քիշնև


   2012 թվականի մայիսի 23-25-ը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պատվիրակությունը՝ Ե.Զախարյանի գլխավորությամբ, մասնակցեց Մոլդովայի Հանրապետության մայրաքաղաք Քիշնևում տեղի ունեցած Գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման ԱՊՀ միջպետական խորհրդի հերթական 33-րդ նստաշրջանին, որին մասնակցում էին նաև Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Մոլդովայի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ուկրաինայի և Ադրբեջանի գեոդեզիայի և քարտեզագրության ծառայությունների ղեկավարները և ներկայացուցիչները, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ Տ.Ի.Բուզուբաևը:

   Նստաշրջանի ընթացքում փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և Մոլդովայի Հանրապետության Կադաստրի և հողային հարաբերությունների գործակալության միջև: