Դեպի վեր
Նորություններ

15.06.2012

Առաջին անգամ միջազգային «Դիջիտեք բիզնես ֆորումում»


  Այսօր` հունիսի 15-ին, Երևանում` Արմենիա Մարիոթ հյուրանոցում մեկնարկեց ամենամյա 5-րդ միջազգային «Դիջիտեք բիզնես ֆորումը», որին մասնակցում են 59 տեխնոլոգիական ընկերություններ, որից 21-ը` արտասահմանյան:

  Երկօրյա բիզնես ֆորումի նպատակն է աջակցել ինովացիոն տնտեսության ստեղծմանը և ներկայացնել ՏՀՏ բնագավառում բոլոր ապրանքներն ու ծառայությունները:
  Ֆորումին մասնակցում են կազմակերպություններ Դանիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից և այլ երկրներից: Մասնակիցների թիվը, նախորդ տարվա համեմատ աճել է 48%-ով: Ֆորումին մասնակցում են նաև 12 նորաստեղծ ընկերություն: Միջոցառման շրջանակներում նախատեսվում են սեմինարներ, կլինի նաև ցուցահանդես:
   Առաջին անգամ միջազգային «Դիջիտեք բիզնես ֆորումին», մասնակցում է նաև ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն:
   Ֆորումի բացմանը ներկա էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
   ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ նախագահի խորհրդական Խաժակ Կարայանը Հանրապետության վարչապետին ներկայացրեց կադաստրի պետական կոմիտեի www.e-cadastre.am կայքէջը, ինչպես նաև կադաստրի համակարգում ներդրված Հայաստանի անշարժ գույքի տեղեկատվական էլեկտրոնային համակարգը:
    Նշենք,որ միջոցառումն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: