Դեպի վեր
Նորություններ

29.06.2012

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի ուղերձը համակարգի ստեղծման 15-ամյակի և Հողաշինարարի և գեոդեզիստի օրվա կապակցությամբ


ՀԱՐԳԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

  Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ կադաստրի համակարգի ստեղծման 15-ամյակի և Հողաշինարարի և գեոդեզիստի օրվա կապակցությամբ:

  Այսօր մենք կարող ենք հպարտորեն ու վստահաբար արձանագրել, որ կադաստրի համակարգում լուրջ ձեռքբերումներն ու արմատական բարեփոխումներն այլևս իրականություն են: Համակարգի յուրաքանչուր աշխատակցի նվիրվածության ու համբերատար աշխատանքի արդյունքն այսօր արդեն առարկայական է:

  15-ամյակի նախաշեմին մենք վստահաբար կարող ենք խոսել կայացած, արդիական ու զարգացող ոլորտի մասին, որն, անշուշտ, արգասիքն է բոլորիս  նվիրված ու հաստատակամ աշխատանքի: Այնուամենայնիվ, կադաստրի համակարգը անթերի չէ, և այն կատարյալ տեսնելը մեր բոլորիս ցանկությունն է: Դրա համար պահանջվում է յուրաքանչյուրիս սրտացավ ու միասնական մոտեցումը կատարվող աշխատանքներին:

  Համոզված եմ, որ բոլորս միասին, մեր կարողությունների և հնարավորությունների սահմաններում, կշարունակենք ապահովել համակարգի կայուն առաջընթացը:

  Ցանկանում եմ համակարգի բոլոր աշխատակիցներին գործնական ու անձնական հաջողություններ, նոր մտահղացումներ, որոնք կօգտագործվեն ի նպաստ կադաստրի համակարգում դրական փոփոխությունների:

  Հարգելի գործընկերներ, վերստին շնորհավորում եմ ձեզ, մաղթում, որ մեր բոլորիս ցանկությունները օր առաջ դառնան իրականություն:

 

Երվանդ Զախարյան