Դեպի վեր
Նորություններ

27.07.2012

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի 2012 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքային ծրագրի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն


    1. Բազային երկրատեղեկատվական համակարգերի ստեղծում Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանում:

      2012 թվականին նախատեսվող այս ուղղությամբ աշխատանքների ընղհանուր արժեքը կազմում է 43 621.410 հազ. դրամ, որից 1-ին կիսամյակում նախատեսված 21 518.200 հազ. դրամի աշխատանքները ամբողջությամբ կատարված են:

   2012 թվականին նախատեսվող աշխատանքի նպատակը Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից պահանջներին բավարարող բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծումն է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի տարածքի վերաբերյալ: Այն անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին տնտեսության տարբեր ոլորտների խնդիրների արդյունավետ լուծման, Կենտրոն վարչական շրջանի վերաբերյալ տվյալների (քարտեզագրական և տեքստային) տեղեկատվական բանկի ստեղծման համար:

   Աշխատանքներն իր մեջ ներառում է թվային քարտեզագրական հիմքի ստեղծում և անհրաժեշտ տվյալների հավաքագրում՝ տեղագրական և կադաստրային քարտեզների ու հատակագծերի հիման վրա:

    Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բազային երկրատեղեկատվական համակարգի 1:2000 մասշտաբի քարտեզագրական հիմքի ստեղծման նպատակով իրականացվելու են հետևյալ միջոցառումները.

     ա) Վարչական շրջանի համար ստեղծվելու են 1:2000 մասշտաբի տեղագրական և կադաստրային թվային համադրված հատակագծերը, որոնց համար հիմք են հանդիսանալու 199Ց-2004 թվականների ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ստեղծված 1:500 և 1:2000 մասշտաբի թվային կադաստրային քարտեզները, որոնց վրա իրականացվելու են 1:2000 մասշտաբի հատակագծերի թարմացման, ռելիեֆի տեղագրական տարրերի ստեղծման, տեղագրական հանույթների կազմման ու թվայնացման աշխատանքներ:

      բ) Անհրաժեշտ է զգալի փոփոխություններ կրած տարածքներում (ակտիվ կառուցապատման գոտիներում) կատարել 1:2000 մասշտաբի տեղագրական նոր հանութագրում:

      գ) Տարածքի ստորգետնյա մայրուղային հաղորդակցուղիների հանութագրում և համաձայնեցում շահագործող կազմակերպությունների հետ:

    դ) Բազային երկրատեղեկատվական համակարգի համար անհրաժեշտ թեմատիկ շերտերի ստեղծում և բոլոր տարրերի տեքստային տվյալների մուտքագրում:

    2012 թվականի առաջին կիսամյակում իրականացվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի 799 հա անճշտությունների հանութագրման և թարմացման, ինչպես նաև 839 հա ստորգետնյա մայրուղային հաղորդակցուղիների հանութագրման, 739 հա տարածքի նյութերի համադրման և թվայնացման աշխատանքներ:

     Ստեղծվել են բազային երկրատեղեկատվական համակարգի համար 8624 (հա-շերտ) այդ տարածքների վրա և մուտքագրվել է 64680 տարր տվյալների բազա:

      Երևան քաղաքի վարչական շրջանների տարածքի բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքները սկսվել են 2005 թվականին Քանւսքեռ-Ձեյթուն վարչական շրջանից և մինչև 2010 թվականը կատարվել են 11 վարչական շրջանները: 2012 թվականին կավարտվեն Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի տարածքի բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքները:

Մոտակա տարիների ընթացքում անհրաժեշտ է իրականացնել ՀՀ բոլոր քաղաքների երկրատեղեկատվական համակարգի քարտեզների ստեղծման աշխատանքները:

 

2. WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) գեոդեզիական կոորդինատային համակարգում մեկ միասնական քարտեզագրական հիմքի ստեղծման աշխատանքներ:

      2012 թվականին նախատեսվող այս ուղղությամբ աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 131 344.24 հազ. դրամ, որից 1-ին կիսամյակում նախատեսված 58 811.544 հազ. դրամի աշխատանքները ամբողջությամբ կատարված են:

Աշխատանքի հիմնական նպատակն է հանդիսանում 2009 թվականի հուլիսի 16-ի «WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) գեոդեզիական կոորդինատային համակարգում տեղագրական քարտեզների և հատակագծերի բաց հրատարակման ընթացակարգը կարգավորելու մասին» ՀՀ կառավարության N 791-Ն որոշման համաձայն WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում մեկ միասնական քարտեզագրական հիմքի ներդրման նպատակով ՀՀ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի համայնքների վարչական սահմանների նկարագրման քարտեզների ու հատակագծերի համադրում և ամրացումը բնության մեջ, ինչպես նաև տեղագրական և կադաստրային քարտեզների ճշգրտումը համադրման եղանակով, հիմք ընդունելով հանրապետությունում բազային հանդիսացող 1:10000 մասշտաբի տեղագրական օրթոֆոտոհատակագծերը և քարտեզները:

       Աշխատանքների իրականացման արդյունքում կունենանք մարզերի համադրված, բաց հրատարակման տեղագրական, կադաստրային և համայնքների վարչական սահմանների նկարագրման քարտեզներ, ինչպես նաև համայնքների սահմանների հանգուցային և շրջադարձային կետերի կոորդինատները՝ կապակցված ազգային գեոդեզիական ցանցի հետ:

     2012 թվականի առաջին կիսամյակում կատարվել են ժամանակացույցով սահմանված 2 տեխնիկական նախագծերի կազմման և 70 համայնքի քարտեզների համադրման և ուղղման աշխատանքները:

       Այս աշխատանքները շարունակական են և ավարտվելու են 2013-14 թվականներին՝ (Լոռու, Տավուշի և Շիրակի, Սյունիքի մարզեր):

 

3. Հայաստանի Հանրապետության մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների թարմացում տիեզերալուսանկարահանման աշխատանքների միջոցով:

      2012 թվականին նախատեսվող այս ուղղությամբ աշխատանքների ընղհանուր արժեքը կազմում է 110 535.391 հազ. դրամ, որից 1-ին կիսամյակում նախատեսված 360.0 հազ.դրամ աշխատանքները ամբողջությամբ կատարված են:

   Այս ուղղությամբ իրականացվող աշխատանքների հիմնական նպատակը երկրի պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, տնտեսության տարբեր ճյուղերին, ինչպես նաև գիտության, կրթության, պաշտպանության և այլ բնագավառներին արդիական և ժամանակակից պահանջներին համապատասխանող տիեզերանկարահանման թարմ տվյալների հիման վրա հայերեն լեզվով ստեղծված քարտեզագրական նյութերով ապահովումն է, ինչպես նաև տեղագրական քարտեզների և դրանց մասին տեղեկատվական բանկի ստեղծումն ու կառավարումն է:

Տեղագրական քարտեզների ստեղծման և թարմացման անհրաժեշտությունը և առաջնահերթությունը բխում է նաև նրանից, որ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը կծածկվի տիեզերանկարների և օդալուսանկարների հիման վրա ստեղծված տեղագրական թվային քարտեզներով, որը հիմք կարող է հանդիսանալ պետական և համայնքային խնդիրների համար մեկ քարտեզագրական (հանույթային) հիմքի ստեղծման և ներդրման համար:

       Նախատեսվում է իրականացնել տիեզերալուսանկարներից ստացված նյութերի մշակում, որի հիման վրա կատարվելու է մոնիթորինգ, որից հետո տիեզերալուսանկարահանման նյութերի հիման վրա բացահայտվելու են նկատելի փոփոխություններ կրած տարածքները: Ստացված տվյալների հիման վրա կատարվելու են փոփոխություններ կրած տարածքների ՀՀ պետական մասշտաբային շարքի նախկինում ստեղծված թվային տեղագրական քարտեզների թարմացման աշխատանքներ:

    Թարմացման աշխատանքներն իրականացվելու են 1:10 000 մասշտաբի բազային տեղագրական քարտեզների վրա, որից հետո ընդհանրացման եղանակով կիրականացվեն նույն տարածքների ՀՀ պետական մասշտաբային շարքի 1:25 000 - 1:1 000 000 մասշտաբների տեղագրական քարտեզների թարմացման աշխատանքները:

2012 թվականի առաջին կիսամյակում կատարվել է ժամանակացույցով սահմանված տեխնիկական նախագծի կազմման աշխատանքը:

    Թարմացման աշխատանքները շարունակական են և պետք է իրականացվեն յուրաքանչյուր տարի ընդգրկելով ՀՀ տարածքի տարբեր հատվածներ:

 

4. Աշխատակազմի միջնաժամկետ ծախսային ծրագրերի և բյուջետային ֆինանսավորման հայտերի կազմում:

     2013-2015 թվականների ընթացքում անշարժ գույքի պետական գրանցման, տեղեկատվության տրամադրման և այլ ծառայությունների իրականացումից կանխատեսվել է 2013թ.-ի համար 4 134 614.0 հազար դրամի, 2014թ.-ի համար 4 175 993.6 հազար դրամի և 2015թ.-ի համար 4 217 753.5 հազար դրամի մուտքեր:

   2013-2015 թվականների ընթացքում կանխատեսվել է կադաստրի համակարգի գործառույթներին առնչվող պետական տուրքրի հավաքագրում 2013թ.-ի համար 902 190.0 հազար դրամի, 2014թ.-ի համար 921 960.0 հազար դրամի և 2015թ.-ի համար 901 470.0 հազար դրամի չափով:

   2012 թվականի 1-ին կիսամյակում ներկայացվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2013-2015 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի հայտը:

 

  2013թ 2014թ 2015թ
Ընդամենը ծախսեր   4 134 647,0   4 175 993,6   4 217 753,5 
Որից`      
Ընթացիկ ծախսեր  3 430 998,7   3 441 677,5   3 471 273,2 

Ոչ ֆինանսական ակտիվների գծով 

ծախսեր

 703 648,3  734 316,1 746 480,3
Որից`      

Գեոդեզիական քարտեզագրական

ծախսեր

 457 148,3 485 816,1 491 980,3
Այդ թվում`      

WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային

համակարգում մեկ միասնական քարտեզագրական հիմքի

ստեղծման և ներդրման աշխատանքներ

/ՀՀ վարչատարածքային միավորների սահմանների ճշտման

և ամրացման աշխատանքներ/

148 369,6 155 134,3 14 300,0

Աշխարհագրական անվանումների բնագավառում

նախատեսված աշխատանքներ

14 950,0 16 200,0 52 451,5

Գեոդեզիայի բնագավառում նախատեսված

աշխատանքներ

65 91,2 52 451,5 93 962,6

Տեղագրական քարտեզագրության բնագավառում

նախատեսված աշխատանքներ

93 962,6 93 962,6 61 561,0

Բազային երկրատեղեկատվական համակարգի

քարտեզագրական հիմքի ստեղծման աշխատանքներ

60 123,3 62 433,5 19 700,0
Թեմատիկ քարտեզագրություն 16 400,0 18 400,0 217 473,0

ՀՀ նավիգացիոն համակարգերի ներդրման

աշխատանքներ

67 674,4 63 579,0 24 532,2

WGS-84 համակարգում գեոդեզիական ցանցերի 

 արդիականացման աշխատանքներ

49 077,2 23 655,2 14 300,0

 

5. Անձնակազմի կառավարման աշխատանքների իրականացում:

«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն իրականացվել են՝

-քաղաքացիական ծառայության 58 թափուր պաշտոնների համար մրցույթների 12 հայտարարությունների հրապարակում.

-քաղաքացիական ծառայության 76 թափուր պաշտոնների համալրում, որից՝ 16-ը՝ գլխավոր, 18-ը՝ առաջատար, 42-ը՝ կրտսեր պաշտոններ:

-կատարվել է 16 արտամրցույթ.

-քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնները համալրելու համար կնքվել են 108 ժամկետային աշխատանքային պայմանագրեր.

-իրենց զբաղեցրած պաշտոններից ազատվել են 68 քաղաքացիական ծառայողներ.

-ատեստավորվել են 26 քաղաքացիական ծառայողներ, որոնցից՝ 8-ը՝ գլխավոր, 13-ը՝ առաջատար, 11-ը՝ կրտսեր պաշտոններ.

-վերապատրաստվել են 85 քաղաքացիական ծառայողներ, որոնցից՝ 21-ը՝ գլխավոր, 45-ը՝ առաջատար, 19-ը՝ կրտսեր պաշտոններ.

-կարգապահական տույժի են ենթարկվել 19 քաղաքացիական ծառայողներ, որոնցից՝ 3 նախազգուշացում, 9 նկատողություն և 8 խիստ նկատողություն:

      ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ կոմիտեի աշխատակազմում կնքվել են 160 աշխատանքային պայմանագրեր, որոնցից 34-ը մարզային ստորաբաժանումներում, 13-ը՝ սպասարկման գրասենյակներում, 21-ը՝ "Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն" ստորաբաժանումում, 30-ը՝ Երևան տարածքային ստարաբաժանումում և 62-ը տեխնիկական աշխատողներ՝ տարածային ստարաբաժանումներում և սպասարկման գրասենյակներում:

 

6. Գեոդեզիական դիտարկման և չափագրման աշխատանքներ:

    Գեոդեզիայի ուղղությամբ կատարվել է երկրորդ դասի ծրագրով GPS կետերի դիտարկումների հաշվարկում և հավասարակշռում ՝ 24 կետ, առաջին դասի նիվելիրացում խզվածքներով (երրորդ փուլ) 24.576 գծ.կմ առաջին դասի նիվելիրացման 138.3 գծ.կմ., նյութերի մշակում և հենանիշերի կատալոգի կազմում:

Այս ուղղությամբ նախատեսված 4 845.100 հազ. դրամ աշխատանքները ամբողջովին կատարվել են:

 

7. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ոլորտում միջազգային փորձի ուսումնասիրություն և ներդրում կադաստրի համակարգում:

     2012թ. մայիսի 23-25-ը Մոլդովայի Հանրապետություն այցի շրջանակներում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և Մոլդովայի Հանրապետության Կադաստրի և հողային հարաբերությունների գործակալության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ (փոխըմբռնման հուշագրի հիմնական նպատակն է հետագա համագործակցության ընդլայնումը և կառույցների միջև փորձի փոխանակումը) ներկայացվել է առաջարկություններ՝ հուշագրով նախատեսվող համագործակցության ծրագրի մշակման վերաբերյալ:

 

8. Տարածքային ստորաբաժանումներից պարտադիր տեղեկացման գործարքների վերաբերյալ հաշվետվությունների ստացում և ամփոփում:

     «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ հաշվետվություն տրամադրող անձինք /այդ թվում նաև անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող լիազորված մարմինը/ պարտավոր են լիազոր մարմին ներկայացնել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ՝ նշված օրենքով և դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերով սահմանված կասկածելի գործարքների, ինչպես նաև պարտադիր տեղեկացման ենթակա գործարքների (մասնավորապես՝ անշարժ գույքի հետ կապված գործարքներ, որոնց արժեքը գերազանցում է 50 միլիոն դրամը) տեղեկությունները, որի լիազորությունները նույն օրենքի 10-րդ հոդվածով վերապահված են ՀՀ Կենտրոնական բանկին:

      Օրենքի նշված դրույթների կիրարկումն ապահովելու նպատակով ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 31-ի թիվ 236-Ն որոշմամբ հաստատվել են ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ձևը, տեղեկությունների տրամադրման կարգը և ժամկետները, որի հիման վրա վերջինիս կողմից տարածքային ստորաբաժանումներին տրամադրվել են ՀՀ ԿԲ ՖԴԿ-ում հաշվետու անձի հաշվառման համարներ, իսկ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 21.02.2012թ. թիվ 1 կարգադրությամբ կանոնակարգվել է վերը նշված տեղեկությունների տրամադրման գործընթացը:

     Այսպիսով, վերը նշված օրենքի կիրակումն ապահովելու նպատակով հաշվետու ժամանակահատվածում Կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումներից ստացվել են և ՀՀ ԿԲ Ֆինանսական դիտարկումների կենտրոն են ուղարկվել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ 50 միլիոն ՀՀ դրամ սահմանաչափը գերազանցող անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրերից (պարտադիր տեղեկացման գործարքներ) ծագող իրավունքների պետական գրանցման վերաբերյալ թվով 314 հաշվետվություններ:

 

9. Կոմիտեի համաձայնեցմանը ներկայացված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիքների ներկայացում:

   Կոմիտեի համաձայնեցմանը ներկայացվել են թվով 101 իրավական ակտերի նախագծեր, որոնց վերաբերյալ ներկայացվել են առաջարկություններ:

 

10. Հողերի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագծերի փաթեթների ուսումնասիրում:

      Ուսումնասիրվել և կարծիք է տրամադրվել ՀՀ մարզերի 62 համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների՝ հողերի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ: Այդ թվում՝ ՀՀ Արարատի մարզի 13 համայնք, ՀՀ Արմավիրի մարզի 4 համայնք, ՀՀ Արագածոտնի մարզի 3 համայնք, ՀՀ Գեղարքունիքի մարզի 3 համայնք, ՀՀ Լոռու մարզի 8 համայնք, ՀՀ Կոտայքի մարզի 4 համայնք, ՀՀ Շիրակի մարզի 3 համայնք, ՀՀ Սյունիքի մարզի 18 համայնք, ՀՀ Վայոց ձորի մարզի 4 համայնք և ՀՀ Տավուշի մարզի 2 համայնք:

 

11. Հաստատված ժամանակացույցի համաձայն ստուգումների իրականացում:

      ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների համակարգերում ու գեոդեզիական և քարտեզագրական գործունեության ոլորտում 2012 թվականին իրականացվելիք պետական վերահսկողական աշխատանքների ժամանակացույցի համաձայն իրականացվել են ստուգումներ ՀՀ մշակույթի նախարարության համակարգում գտնվող «Պատմշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» և «Պատմաշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության» ՊՈԱԿ-ներում առկա քարտեզագրագեոդեզիական գաղտնի դրոշմագրով նյութերի ու տվյալների հաշվառման, պահպանման, օգտագործման և տրամադրման նկատմամբ, որի արդյունքների վերաբերյալ սահմանված կարգով կազմվել են համապատասխան ակտեր և ներկայացվել են գերատեսչությունների ղեկավարներին:

   «Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի և «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի պահանջների, ինչպես նաև իրավական հսկողության բարձրագույն մարմնի հետ համաձայնեցված ժամանակացույցի համաձայն ՀՀ Արմավիրի, Կոտայքի և Լոռու մարզպետարաններում տեսչության կողմից իրականացվել են տեսչական ստուգումներ, որի արդյունքում սահմանված կարգով կազմվել են համապատասխան ակտեր, որի արդյունքում մարզպետներին ներակայացվել են միջնորդագրեր 34 համայնքի ղեկավարներին վարչական տուգանքների ենթարկելու՝ 6.250.000 դրամի չափով:

 

12. Կոմիտեի նախագահի 25.09.2008թ.«Անշարժ գույքի կադաստրային գնահատման արդյունքում թույլ տրված սխալների ուղղման հրահանգ» N 298-ն հրամանով սահմանված կարգով կադաստրային արժեքների վերաբերյալ տեղեկությունների ստացման ապահովում:

      ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ աշխատակազմի կադաստրային գնահատման և համակարգված դիտարկումների վարչության կողմից ուսումնասիրվել է էլեկտրոնային բազայում տեղադրված ամսվա կտրվածքով ՀՀ կառավարության 19.04.2007թ. 465-Ն որոշման Ձև 2-ում (Հողամասերի սեփականատերերի և օգտագործողների փոփոխությունների վերաբերյալ) և Ձև 3-ում (Հողամասերի հաշվառման ու գնահատման տվյալների փոփոխությունների վերաբերյալ) ՀՀ կառավարության 22.05.2003թ 641-Ն որոշման հավելված 6-ում (Գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների սեփականատերերի փոփոխման վերաբերյալ) և հավելված 7-ում (Գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների հաշվառման ու գնահատման տվյալների փոփոխությունների վերաբերյալ) տեղեկությունները և հայտնաբերված մի շարք բացթողումները և թերությունները համապատասխան հանձնարարականի միջոցով ուղղվել է:

 

13. ՀՀ կառավարության 2003 թվականի N 680-Ն որոշման կատարման վերաբերյալ տեղեկությունների ստացման ապահովում, կոմիտեի առջև դրված խնդիրների և աշխատանքների իրականացթում:

      Համակարգվել են ՀՀ կառավարության N680-L որոշմամբ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի, շինությունների ընթացիկ հաշվառման մասին տեղեկությունների վերաբերյալ տարածքային ստորաբաժանումների կողմից ներկայացվող տեղեկությունների ստացման և ամփոփման աշխատանքները: Կատարվել է տարածքային ստորաբաժանումներին և տեղական ինքնակառավարման մարմիններին հեռախոսազանգերի ու գրությունների միջոցով մեթոդական օգնության ցուցաբերում և ուղղորդում:

 

14. Անշարժ գույքի և անշարժ գույքի շուկայի համակարգված դիտարկումների վերաբերյալ տեղեկատվական տվյալների մատչելիության, օբքեկտիվության ու հրապարակայնության ապահովում, անշարժ գույքի կադաստրային գնահատման աշխատանքների վարման և իրականացման ապահովում:

     ՀՀ անշարժ գույքի շուկայի համակարգված դիտարկումների արդյունքների հիման վրա կազմվել են 2011թ. դեկտեմբեր ամսվա, 4-րդ եռամսյակի, 2-րդ կիսամյակի, 2012թ. առաջին եռամսյակի, 2012թ. հունվար, փետրվար, մարտ, ապրիլ, մայիս ամիսների և 2011թ. տարվա կտրվածքներով (գնային և քանակական) վերլուծական հոդվածները (համառոտագրերը): Հաշվետվությանը կից ներկայացվում են գործարքների քանակն ըստ գործարքի տեսակների:

      Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ կատարվել են շահագրգիռ մարմիններին և ԶԼՄ-ին ՀՀ անշարժ գույքի շուկայի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման աշխատանքներ: ՀՀ Նախագահի աշխատակազմ և ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն է ներկայացվել ՀՀ անշարժ գույքի շուկայի համակարգված դիտարկումների արդյունքների հիման վրա կատարված դեկտեմբեր ամսվա, 2011թ. 4-րդ եռամսյակի, 2011թ. 2-րդ կիսամյակի և 2011թ. տարվա կտրվածքներով վերլուծական ամփոփ հոդվածները (համառոտագրերը) ՀՀ պաշտպանության նախարարություն է ներկայացվել տեղեկատվություն 2011թ 4-րդ եռամսյակի և 2012թ. առաջին եռամսյակի Երևան քաղաքի և հանրապետության բազմաբնակարան բնակելի շենքերի շուկայական արժեքների վերաբերյալ, Երևանի քաղաքապետարան է ներկայացվել տեղեկատվություն Երևան քաղաքի բնակավայրերի հողերի 9 տարածագնահատման գոտիներում 2011 թ. 4-րդ եռամսյակում ձևավորված բնակավայրերի հողերի շուկայական միջին գների վերաբերյալ:

   «Կադաստրի տեղեկագիր» ամսագրում և կոմիտեի ինտերնետային կայքում տեղադրելու համար տրամադրվել է դեկտեմբեր ամսվա, 2011թ. դեկտեմբեր ամսվա, 4-րդ եռամսյակի, 2-րդ կիսամյակի, 2012թ. առաջին եռամսյակի, 2012թ. հունվար, փետրվար, մարտ, ապրիլ, մայիս ամիսների և 2011թ. տարվա կտրվածքներով վերլուծական ամփոփ հոդվածները/համառոտագրերը/:

 

15. Գույքագրման աշխատանքների իրականացում:

     Իրականացվել են «Արատաշատ», «Արարատ», «Վեդի», «Մասիս», «Սևան», «ճամբարակ», «Վարդենիս», «Մարտունի», «Գավառ» սպասարկման գրասենյակներում և ՀՀ Արարատի ու ՀՀ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումներում հիմնական միջոցների գույքագրում:

 

16. Այլ րնթացիկ աշխատանքներ:

     ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգում կատարված բարեփոխումների արդյունքում իրականացվել է՝

  • առցանց ուսումնասիրություններ կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների ռեգիստրների կողմից իրականացված գործառույթների նկատմամբ:

   Ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված թերությունների, բացթողումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, ինչպես նաև ըստ անհրաժեշտության առաջացած հարցերի վերաբերյալ կազմակերպվում են քննարկումներ:

      Պարբերաբար կատարվում է կոմիտեի աշխատակազմի Երևանի տարածքային ստորաբաժանման ռեգիստրների կողմից տրված իրավունքների պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման մերժումների, կասեցումների և դադարեցումների ուսումնասիրություններ: Պարբերաբար իրականացվում են կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումներում ուսումնասիրություններ, որի արդյուքնում մերժումների և կասեցումների տոկոսը նվազել է, իսկ դատական գործերի քանակը զգալի պակասել:

  • կոմիտեի աշխատակազմի մարզային ստորաբաժանումների կողմից սպասարկվող տարածքների հերթապահ կադաստրային քարտեզների տեղեկատվությամբ լրացման աշխատանքներում մեթոդական և գործնական աջակցություն ցուցաբերելու նպատակով պարբերաբար ուսումնասիրություններ են իրականացվել կոմիտեի մարզային ստորաբաժանումներում:

Գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների ոլորտում՝

  •  ՀՀ աշխարհագրական անվանումների բնագավառում շարունակվել են աշխարհագրական օբյեկտների անվանումների հաշվառման ու գրանցման, պետական քարտադարանի վարման և թարմացման աշխատանքներ: Շարունակվել են նաև Աշխարհի աշխարհագրական անվանումների պաշտոնական տեղեկատուի նախապատրաստման աշխատանքները, որի նպատակով հավաքագրվել են 25000 աշխարհագրական օբյեկտների անվանումներ: Իրականացվել է նաև Աշխարհի պետությունների համառոտ տեղեկատու բառարանի հրատարակման աշխատանքները՝ 300 օրինակ:

        Կատարվել են ՀՀ վարչա տարածքային բաժանման տեղեկատուի նախապատրաստման աշխատանքները՝ 625 բնակավայր:

        Այս ուղղությամբ իրականացված աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 9 700.000 հազ. դրամ:

  • Տեղագրական քարտեզագրության ուղղությամբ կատարվել է ՀՀ տարածքի պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների թվայնացման աշխատանքների տեխնիկական նախագծի կազմում:

       Իրականացվել են նաև ՀՀ Արմավիրի մարզի Բագարան, Վայոց Ձորի Չիվա և Լոռու մարզի Լեռնապատ, Արջուտ համայնքներում 8500 հա հանութագրման աշխատանքներ: Այս ուղղությամբ իրականացված աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 50 096.2 հազ.դրամ:

      Ձեռք է բերվել Կադաստրային քարտեզի խմբագրված մասի Shape ֆայլի տեսքով արտահանման ծրագրային ապահովման մշակման ծառայություններ՝ 990.0 հազ.դրամ գումարի:

Տեղեկատվության տրամադրման ոլորտում՝

      Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, քաղաքացիներին և իրավաբանական անձանց տրամադրվել է անշարժ գույքի և դրա նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվություն, մասնավորապես հաշվետու ժամանակահատվածում մուտքագրվել և սահմանված կարգով ընթացք է տրվել 110000 միավոր անշարժ գույքի և անձանց գույքային իրավունքների առկայության վերաբերյալ հարցումներ, որից՝

  • Պետական կառավարման մարմիներից՝ 6384 հարցում,
  • Քաղաքացիներից և իրավաբանական անձանցից՝ 5146 հարցում,
  • Զբաղվածության պետական ծառայության տարածքային մարմիններից՝ 17800 անձանց վերաբերյալ հարցումներ,
  • Սոցիալական ծառայությունների տարածքային մարմիններից՝ 94570 անձանց վերաբերյալ հարցումներ:

         Նույն ժամանակահատվածում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունից մուտքագրվել և սահմանված կարգով ընթացք է տրվել գույքային իրավունքների սահմանափակումների և դրանց վերացման վերաբերյալ թվով 29527 որոշումների կատարմանը:

    Անշարժ գույքի կադաստրի միասնական տեղեկատվական համակարգում գյուղատնտեսական նշանակության հողամասերի սեփականատերեր հանդիսացող ֆիզիկական անձանց նույնականացման համար անհրաժեշտ տվյալներով կադաստրի տեղեկատվական համակարգը համալրելու նպատակով տեղեկատվական համակարգից արտահանվել և ՀՀ մարզպետարաններ են տրամադրվել հանրապետության բոլոր գյուղական համայնքների գյուղատնտեսական նշանակության հողամասերի՝ բավարար նույնականացման տվյալներ չունեցող սեփականատերերի ցանկերը՝ համայնքների միջոցով անձանց նույնականացան տվյալների համալրումը կատարելու նպատակով:

         ՀՀ մարզպետարաններից Կոմիտե են ներկայացվել 468 համայնքներում սեփականատերերի ցանկերը, որոնց տվյալները ներկայումս մշակվում են՝ կադաստրի տեղեկատվական համակարգ ներմուծելու նպատակով:

Որակավորման ոլորտում՝

     Կազմակերպվել են անշարժ գույքի գնահատման գործունեության ուղղությամբ հայտատու ֆիզիկական անձանց որակավորման քննությունները, որոնց մասնակցել են 35 անձինք: Նրանցից 20-ին տրվել են անշարժ գույքի գնահատողի որակավորման վկայականներ: Որակավորման քննություններին մասնակցելու համար վճարված պետական տուրքը կազմել է 105 000 դրամ, գնահատողի որակավորման վկայական տալու համար վճարված պետական տուրքը՝ 260 000 դրամ, ընդամենը՝ 365 000 դրամ:

      Անշարժ գույքի գնահատման ու քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեություն իրականացնելու իրավունք ստանալու համար, հաշվառման նպատակով, իրավաբանական անձանցից և անհատ ձեռնարկատերերից ընդունված դիմումների և պահանջվող այլ փաստաթղթերի հիման վրա կազմվել են նշված գործունեություններ իրականացնելու իրավունք ունեցող անձանց ցանկերը, որոնք տեղադրվել են կոմիտեի կայքում, տրամադրվել կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումներին և սպասարկման գրասենյակներին: Այդ ցանկերը պարբերաբար թարմացվում են:

 

 17. Չպլանավորված աշխատանքներ:

    2012թ. 1-ին կիսամյակի ընթացքում ներդրվել է անշարժ գույքի կադաստրի համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների և հանրությանը մատուցվող էլեկտրոնային ծառայությունները:

Շահագործման մեջ է դրվել www.e-cadastre.am ինտերնետային կայքէջը, որում ներառվում են անշարժ գույքի կադաստրի համակարգի կողմից հանրությանը մատուցվող առցանց էլեկտրոնային ծառայություններ: Մասնավորապես, ՀՀ կառավարության 09.02.2012թ. «Գույքի նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցման դիմումները և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգը հաստատելու մասին» N 165-Ն որոշմանը համապատասխան կայքէջում սույն թվականի մարտի 10-ից ներդրվել է գույքի նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցման դիմումները և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացման էլեկտրոնային համակարգը:

Կայքէջում ներդրված են նաև՝

  •  գույքահարկի և հողի հարկի բազաների ամսեկան փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները էլեկտրոնային եղանակով ՀՀ համայնքերին տրամադրման համակարգը, որի միջոցով ՀՀ համայնքները կարող են ինքնուրույն, սահմանված ձևաչափերով ներբեռնել նշված տեղեկությունները կադաստրի տեղեկատվական համակագից,
  •  գույքի նկատմամբ իրավունքների, սահմանափակումների պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման դիմումների ընթացքի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համակարգը, որի միջոցով բոլոր դիմումատուները կարող են տեղեկանալ կադաստր վարող մարմին ներկայացված դիմումի քննարկման ընթացքի մասին,
  • ՀՀ կառավարության 22.12.2011 թ «նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրերի էլեկտրոնային ձևաթղթերը, որոնց միջոցով անշարժ գույքի նկատմամբ ստորագրությունների իսկության ճանաչման ձևով կնքվող գործարքների կողմերը կարող են ինքնուրույն կազմել համապատասխան պայմանագրերը և դրանք ներկայացնել Կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակներում դրանց ստորագրման և իրավունքների պետական գրանցման ներկայացման նպատակով:

         2012 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում կադաստրի համակարգում կնքվել են նման 2729 պայմանագրեր: