Դեպի վեր
Նորություններ

07.08.2012

Կադաստրի պետական կոմիտեն արձագանքում է


  11 դիմումի հետքերով   

    Օրեր առաջ «Հենարան» մամլո ակումբում կայացած ասուլիսի ընթացքում Երևանի ՇՊԱԿ-ի տնօրեն Մարատ Ատովմյանը լրագրողների այն հարցին, թե որ մարմինների հետ են կապված քաղաքացիների բողոքները, այլ պետական մարմինների հետ մեկտեղ հիշատակեց նաև ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն:
    Արձագանքը իրեն երկար սպասել չտվեց:
  Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կարևորագույն խնդիրներից է իրականացվող աշխատանքերի թափանցիկության և մատչելիության ապահովումը, բաց և հրապարակային աշխատանքը:
  Անշարժ գույքի կադաստրի համակարգում իրականացվել և շարունակվում են համալիր բարեփոխումներ, որոնք միտված են համակարգի կողմից իրականացվող գործառույթների թափանցիկության բարձրացմանը, վարչարարության պարզեցմանը, պաշտոնյա- քաղաքացի անմիջական շփման անհրաժեշտության բացառմանը` հետևաբար և համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:
   Կարևորելով համակարգի հետ առնչվող կառույցների, շահառու խմբերի անմիջական շփումն ու աշխատանքը քաղաքացիների հետ, հուլիսի 30-31-ին կադաստրի պետական կոմիտեում կայացան կադաստրի պետական կոմիտեի նախագահի խորհրդական Խաժակ Կարայանի և Երևանի ՇՊԱԿ-ի ներկայացուցիչների երկու աշխատանքային հանդիպումներ: Աշխատանքային հանդիպումների ընթացքում քննարկվեցին քաղաքացիների բողոքները: Նշենք, որ Երևանի ՇՊԱԿ դիմած 1580 դիմումից կադաստրի համակարգին վերաբերող դիմումների թիվը 11 էր: Ներկայացված գործերի առնչությամբ կադաստրի պետական կոմիտեի պատասխանատուների նշված կադաստրային գործերի ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ քաղաքացիների կողմից ներկայացրած պահանջները ՀՀ գործող օրենսդրության պահանջներին չեն համապատասխանում:
    Սուն թվականի օգոստոսի 2-ին Երևանի ՇՊԱԿ-ի ներկայացուցիչներն այցելեցին «Արաբկիր» սպասարկման գրասենյակ և Երևան տարածքային ստորաբաժանում: Հանդիպման ընթացքում Երևանի ՇՊԱԿ-ի տնօրեն Մարատ Ատովմայնին, իրավախորհրդատուներ Զարուհի Հարությունյանին և Սերինե Խաչատրյանին կոմիտեի նախագահի խորհրդական Խաժակ Կարայանը հանգամանալից ներկայացրեց կադաստրի համակարգում ընթացող բարեփոխումների արդյունքում ձևավորված նոր կառուցվածքային միավորների` սպասարկման գրասենյակների աշխատանքը: Այսօր բացառված է քաղաքացիների ամնիջական շփումը պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման գործառույթներն իրականացնող պաշտոնատար անձանց հետ, քանի որ սպասարկման գրասենյակները թե դրանց տեղակայման վայրով, թե ենթակայությամբ առանձնացված են իրավունքի պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման գործառութներն իրականացնող տարածքային մարմիններից, որով բացառվել է գործառույթն անմիջական իրականացնող պետական ծառայողի և քաղաքացու շփումը:
   Հանդիպման ըթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և Երևանի ՇՊԱԿ-ի համագործակցության վերաբերյալ: Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի խորհրդական Խաժակ Կարայանը նշեց, որ քաղաքացիներին որակյալ ծառայություններ մատուցելու խնդիրը գտնվում է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավարության անմիջական վերահսկողության ներքո: