Դեպի վեր
Նորություններ

08.10.2012

Կադաստրի կոմիտեն «ԴԻՋԻԹԵՔ ԷՔՍՊՈ-2012»-ում


     Հոկտեմբերի 5-7-ը Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական Ինստիտուտի նորաբաց «Երևան Էքսպո» սրահում բացվեց 8-րդ ամենամյա տեխնոլոգիական «ԴիջիԹեք» ցուցահանդեսը, որին, 120 մասնակից կազմակերպությունների հետ միասին մասնակցում էր նաև ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն: Ցուցահանդեսի բացման արարողությանը առաջին անգամ ներկա է գտնվել նաև հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Հայաստանի տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների խոշորագույն ցուցահանդեսը համարվող «ԴիջիԹեք»-ում ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի  ներկայացուցչությունը իր առանձին տաղավարով ներկայացնում էր կադաստրի համակարգում իրականացված բարեփոխումների արդյունքում ներդրված էլեկտրոնային համակարգի առանձնահատկություններն ու առավելությունները: