Դեպի վեր
Նորություններ

24.12.2012

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի խոսքը Սուրբ Ծննդյան և Ամանորի առթիվ


                    Հարգելի գործընկերներ, կադաստրի համակարգի աշխատակիցներ

 

  Շնորհավորում եմ ձեզ և ձեր ընտանիքներին Սուրբ Ծննդյան և Ամանորի կապակցությամբ: Մաղթում եմ, որ 2013 թվականը լինի խաղաղության, բարօրության, առողջության ու  նվիրական երազանքների իրականացման տարի:

  2012 թվականն իսկապես շրջադարձային էր անշարժ գույքի կադաստրի համակարգի համար: Անժխտելի է, որ անցնող տարում  ոլորտում կատարված համալիր բարեփոխումները էապես նպաստել են մեր կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը:

  Իմի բերելով անցնող տարում ունեցած ձեռքբերումներն ու հաջողությունները, պետք է ասեմ, որ համակարգն ունեցավ կարևոր և հաստատուն առաջընթաց իր որդեգրած բարեփոխումների ճանապարհին:

  Թող գալիք տարին երջանկություն ու բարեկեցություն բերի ձեզ և ձեր ընտանիքներին:

 Երվանդ Զախարյան