Դեպի վեր
Նորություններ

29.04.2013

Հայաստան-Լեհաստան համագործակցություն


Հայաստան-Լեհաստան համագործակցություն

Ստորագրվեց փոխըմբռման հուշագիր

 

2013 թվականի ապրիլի  28-30-ը պաշտոնական այցով  Հայաստանի Հանրապետությունում է Լեհաստանի Հանրապետության Գեոդեզիայի և քարտեզագրության գերատեսչություն պատվիրակությունը` գլխավոր գեոդեզիստ Կազիմիեժ Բույակովսկու գլխավորությամբ:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն Լեհաստանի Հանրապետության Գեոդեզիայի և քարտեզագրության գերատեսչության հետ համագործակցում է 2012 թվականից:

Պաշտոնական այցի հիմնական նպատակն է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և Լեհաստանի Հանրապետության Գեոդեզիայի և քարտեզագրության գերատեսչության միջև երկկողմ համագործակցության ամրապնդումը:

Պաշտոնական այցի շրջանակներում Երևանում այսօր` ապրիլի 29-ին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվան Զախարյանը և  Լեհաստանի Հանրապետության Գեոդեզիայի և քարտեզագրության գերատեսչության գլխավոր գեոդեզիստ Կազիմիեժ Բույակովսկին ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր:

Համագործակցության նպատակն է  ոլորտին առնչվող ծրագրերի իրականացումը և կողմերի փորձի փոխանակումը: Նկատի ունենալով Լեհաստանի Հանրապետության Գեոդեզիայի և քարտեզագրության գերատեսչության հարուստ փորձը քարտեզագրության , մասնավորապես համաեվրոպական ստանդարտների կիրառման  և  INSPIRE դիրեկտիվների ներդրման բնագավառում` կադաստրի պետական կոմիտեն նախատեսում է ընդլայնել համագործակցությունը նշված ուղղություններով:

 

ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ տեղեկատվության և

 հասարակայնության հետ կապերի բաժին