Դեպի վեր
Նորություններ

16.05.2013

Հայ-ռուսական համագործակցություն


Հայ-ռուսական համագործակցություն 

ՀՀ-ում է ՌԴ կադաաստրի պատվիրակությունը

 

  2013 թվականի մայիսի 16-17-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում է Ռուսաստանի Դաշնության պետական գրանցման, կադաստրի և քարտեզագրության ֆեդերալ ծառայության ղեկավար Նատալյա Անտիպինայի գլխավորած պատվիրակությունը:

  Աշխատանքային այցն իրականացվում է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և ՌԴ պետական գրանցման, կադաստրի և քարտեզագրության ֆեդերալ ծառայության միջև 2010թ. սեպտեմբերի 30-ին ստորագրված փոխըմբռնման և համագործակցության հուշագրի շրջանակներում:

Աշխատանքային հանդիպման ընթացքում ողջունելով Ռուսաստանի Դաշնության պատվիրակության ներկայացուցիչներին` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը կարևորեց երկկողմ համագործակցությունը, կադաստրի և քարտեզագրության ոլորտի փորձի փոխանակման անհրաժեշտությունը:

  Պատվիրակության անդամներին ներկայացվեցին Հայաստանի Հանրապետության կադաստրի համակարգում իրականացված համալիր բարեփոխումները, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը անշարժ գույքի կադաստրի համակարգում, գեոդեզիայի և հողային պետական տեսչության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գեոդեզիայի, քարտեզագրության և երկրատեղեկատվական համակարգի ոլորտում իրականացվող աշխատանքները :

  Այցի շրջանակներում պատվիրակության ներկայացուցիչները ծանոթացան նաև ՀՀ ԿԱ ԱԿԳՊԿ Երևանի տարածքային ստորաբաժանման և  սպասարկան գրասենյակների, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի աշխատանքներին:

 

 


ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին