Դեպի վեր
Նորություններ

28.06.2013

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի ուղերձը համակարգի ստեղծման 16-ամյակի և Հողաշինարարի և գեոդեզիստի օրվա կապակցությամբ


ՀԱՐԳԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

      Սրտանց շնորհավորում եմ ձեզ կադաստրի համակարգի ստեղծման 16-ամյակի և Հողաշինարարի և գեոդեզիստի օրվա կապակցությամբ:

      Այսօր, երբ կադաստրի համակարգում ձեռնարկված արմատական բարեփոխումներն  ու արձանագրված հաջողությունները անվիճելի իրողություններ են, պետք է փաստել, որ համակարգի ձեռքբերումները մեր յուրաքանչյուր աշխատակցի հաստատակամ, նվիրված ու համբերատար աշխատանքի արդյունքն է:

     Հեռու լինելով կադաստրի համակարգը անթերի ներկայացնելու մտքից, այնուամենայնիվ պետք է նկատել, որ այս ոլորտը կատարյալ տեսնելը մեր բոլորիս ցանկությունն է: Դրան է միտված մեր բոլորիս սրտացավ ու համբերատար վերաբերմունքը կատարվող աշխատանքներին:

    Հարգելի գործընկերներ, մաղթում եմ բոլորիդ գործնական ու անձնական հաջողություններ, նոր գաղափարներ ու մտահղացումներ, որոնք կիրագործվեն ի նպաստ կադաստրի համակարգում դրական տեղաշարժերի:

    Վերստին շնորհավորում եմ ձեզ, մաղթում բեղմնավոր աշխատանքային կյանք ձեր պատասխանատու աշխատանքը նվիրումով կատարելու համար:

                                                                                                                                                                                                                                                                     Երվանդ Զախարյան